1 տարում 287.000 $ պարգեւավճար. «Սերժի վախտից» 247.000 $-ով ավելի՝ Սյունիքի մարզպետարանում

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչեւ 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Բավականին խրթին տեղեկատվություն պարունակող գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ համաձայն «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, Սյունիքի մարզպետարանի 2019 թ. պարգեւատրման ֆոնդը կազմել է 89117.9 հազ. դրամ, իսկ խնայված ֆոնդից պարգեւավճարների չափը 2018 թ. դեկտեմբեր ամսին կազմել է 18852.9 հազ. դրամ, 2019 թ.՝ 47781.0 հազ. դրամ:

Քանի որ պարգեւատրման այլ հոդվածի կամ ֆոնդի մասին չկա հիշատակում՝ պատասխանից ենթադրելի է, որ 2018 թ. պարգեւավճարները գոյացել են միայն խնայված միջոցներից՝ կազմելով 18.852.900 դրամ, իսկ ահա 2019 թ., Արարատի եւ Լոռու մարզպետարանների օրինակով, պարգեւավճարների թիվը կտրուկ ավելացվել է լրացուցիչ եղանակով, այս պարագայում՝ ««տարածքային պետական կառավարման ապահովում» ծրագրի 11001 միջոցառման շրջանակում», նշված «խնայված միջոցներին» (47.781.000 դրամին) գումարելով եւս 89.117.900 դրամ:

Նամակում նշված է նաեւ, որ Սյունիքի մարզպետը խնայված ֆոնդից պարգեւավճար չի ստացել: Հետեւաբար՝ եթե Հունան Պողոսյանը խնայված ֆոնդից չի ստացել, փոխարենը ստացել է պարգեւատրման՝ շուրջ երկու անգամ ավելի մեծ ֆոնդից, ապա ո՞րն է տարբերությունը կամ մարզպետարանի գլխավոր քարտուղարի՝ Հունան Պողոսյանի դեմքը փրկելու քայլի իմաստը:

Հետաքրքրական է նաեւ, որ, համապատասխանաբար՝ 133, 133 եւ 138 աշխատակիցներ ունեցող Արարատի, Լոռու եւ Սյունիքի մարզպետարաններում 2019 թ. վճարվել է համապատասխանաբար՝ 245.000 $, 308.000 $ եւ 287.000 $ պարգեւավճարներ. աշխատակիցների գրեթե միեւնույն թվով պետական հիմնարկներում պարգեւավճարների անտրամաբանական տարբեր թվեր:

Նամակում գործածվող «խնայված ֆոնդ» եզրույթը եւս մոլորեցնող է. ըստ էության՝ այդ «խնայված» գումարները գոյացել են ծրագրերի չիրականացումից կամ թերի/կիսատ իրականացումից, եւ այդ գումարները պետական բյուջե հետ վերադարձի փոխարեն բաշխվել են որպես պարգեւավճարներ: Ստացվում է պարադոքս իրավիճակ. մարդիկ իրենք իրենց պարգեւատրում են ոչ թե ծրագիր իրականացնելու, այլ՝ չիրականացնելու համար, եւ ինչքան շատ չիրականացնեն ծրագրեր կամ իրականացնեն թերի/կիսատ, այնքան շատ գումար «կխնայեն», արդյունքում՝ կմեծանա պարգեւատրման – խնայման ֆոնդը, իսկ բաշխումը կլինի առավել «յուղալի»:

Եզրակացություն. Սյունիքի մարզպետարանում պարգեւավճարի տեսքով 2018 թ. վճարվել է ընդամենը 18.852.900 դրամ (շուրջ 39.500 $), իսկ ահա նախորդ իշխանություններին պետական բյուջեի անխնա թալանի մեջ մեղադրող եւ «պետական բյուջեն ծայրահեղ խնայող» նոր իշխանությունների օրոք հաստատված բյուջեով, 2019 թ. «խնայված» 47.781.000 դրամ-պարգեւավճարին ավելացվել է եւս 89.117.900 դրամ, ինչի արդյունքում 2019 թ. Սյունիքի մարզպետարանում պետական բյուջեից հաճույքով ըմբոշխնել են շուրջ 136.900.000 (287.000 $) դրամ կամ 118.046.000-ով (247.000 $-ով) ավելի, քան ծախսվել է 2018 թ.՝ «Սերժի վախտ» հաստատված բյուջեով:

դիտվել է 2184 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am