Ալիևի հետ խոսակցությունն ու հրթիռները

Համաշխարհային խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած նոր տվյալների համաձայն՝ 2015-2019թթ. Հայաստանում և Ադրբեջանում մեծացել է սպառազինման պահանջարկը:

Ինչպես նշել են SIPRI-ի մասնագետները, Հայաստանն ու Ադրբեջանը հատկապես մեծացրել են հրթիռների ձեռքբերման ծավալները: «Վերջին 5 տարում Հայաստանն իր սպառազինման բոլոր գնումները կատարել է Ռուսաստանից, իսկ Ադրբեջանն իր զենքի 60 տոկոսը գնում է Իսրայելից, 31 տոկոսը՝ Ռուսաստանից»,- ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ այս տարիներին նախորդ հինգ տարվա համեմատ 48 տոկոսով նվազել է զենքի ներկրումը Թուրքիայում:

Ավելի վաղ հայտնի էին դարձել աշխարհի զենք արտահանող խոշորագույն երկրները: Զենքի արտահանման մասշտաբներով երկրների առաջատար հնգյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը:

2015-2019 թվականներին զենքի վաճառքի համաշխարհային ցուցանիշը նախորդ հնգամյակի համեմատ աճել է 5,5%-ով, այս ցուցանիշով ամենամեծ աճը գրանցել են ԱՄՆ-ն և Ֆրանսիան, արձանագրում է Համաշխարհային խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտին:

Զենքի արտահանման մասշտաբներով երկրների առաջատար հնգյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: 2010-2014 թվականների համեմատ ԱՄՆ-ն գրանցել է զենքի վաճառքի 23% աճ, Ֆրանսիան` 72%: Միևնույն ժամանակ ռուսական զենքի արտահանումը անկում է ապրել 18%-ով:

«Ռուսական զենքի մատակարարման նվազեցումը Հնդկաստանին (այս երկիրը ռուսական զենքի հիմնական գնորդն է) բերել է ռուսական զենքի արտահանման մասշտաբի կտրուկ անկման: Ռուսական զենքի արտահանման աճը դեպի Եգիպտոս և Իրաք չի կարողացել փոխհատուցել 2015-2019 թվականների զենքի արտահանման ընդհանուր անկումը»,-նշել է Համաշխարհային խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զինամթերքի և ռազմական ծախսերի գծով հետազոտող Ալեքսանդրա Կուիմովան:
Այս զեկույցի տվյալներով համաշխարհային զենքի արտահանման մասշտաբներով առաջին անգամ լավագույն տասնյակում է հայտնվել Հարավային Կորեան, որի զենքի վաճառքի մասշտաբը` համեմատած 2010-2014 թվականների հետ, աճել է 143%-ով: Իսրայելից զենքի արտահանման մակարդակը աճել է 77%-ով և հասել է ռեկորդային ցուցանիշի:

2015-2019 թվականներին 61%-ով աճել է զենքի մատակարարումը դեպի Մերձավոր Արևելք, այս տարածաշրջանին բաժին է հասնում համաշխարհային զենքի արտահանման 35%-ը: Տարածաշրջանի և ամբողջ աշխարհի խոշորագույն ներկրողը Սաուդյան Արաբիան է, բացի այս պետությունից, հնգյակում են հայտնվել Հնդկաստանը, Եգիպտոսը, Ավստրալիան և Չինաստանը:

Զեկույցում նշվում է, որ դա կարող է պայմանավորված լինել որոշ զինատեսակների մատակարարման հետաձգման, ինչպես նաև ԱՄՆ-ից կործանիչների մատակարարման պայմանավորվածության չեղարկման հետ:

Հայաստանն ու Ադրբեջանը, ակնհայտորեն շարունակում են սպառազինվել: Թերևս, հայկական կողմի համար պարզ է, որ պատերազմ կարող է բռնկվել ցանկացած պահի, չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը վարում է Ալիևի հետ կոնստրուկտիվ բանակցություններ վարելու քաղաքականություն, շեշտում է բանակցային գործընթացի վերաբերյալ ունեցած «իր կետի մասին» և կոչ է անում Ալիևին նույնպես հայտարարել, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար:

Ոչ միայն պատերազմի, այլև կարճատև ռազմական ընդհարումների ու սադրանքների քաղաքականությունը ադրբեջանական կողմից չի կարելի բացառել, որ ցանկացած պահի կարող է սրվել դրությունները սահմաններում և շփման գծում, ամեն անգամ այն բանից հետո Ալիևը հայտարարի, որ դժգոհ է բանակցությունների ընթացքից:

Այնպես որ՝ սպառազինվելու քաղաքականությունը, անշուշտ, վկայում է այն մասին, որ բանակցությունները՝ բանակցություններ, բայց տևական խաղաղությունը քանի հաստատված չէ՝ ապրում ենք հարաբերական անդորրի պայմաններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2220 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am