Էս իշխանությունը համը հանել է. երեք նախագահներին դատարան հասցնելը ես չմարսեցի.Բելլա Լալայան (video)

Մտածում եմ՝ Արցախի համար կարող եմ անել այն, ինչ ոչ ոք չի կարող անել, որովհետև ես ոչ մի թելով կապված չեմ ո՛չ նախկին իշխանություններին, ո՛չ ներկա, ո՛չ էլ օլիգարխներին։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախում նախագահի թեկնածու Բելլա Լալայանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններին իր առաջադրմանը։


Բելլա Լալայանի համար առաջնայինը Արցախի սահմանային խաղաղությունն է և ոչ մեկը իրեն չի կարող պարտադրել՝ ինչպես վարվել Արցախի հարցում։

Բելլա Լալայանը, անդրադառնալով լրագրողական գործունեության մեջ իր «պարտությանը», նշել է․ «Տասը տարի ես հեռուստատեսությունում ու ռադիոյում պայքարում էի լրագրողի անկախության համար, բայց վերջում ապացուցեցի, որ ինձ ոչ ոք չի կարող կաղապարել»։


Հարցին՝ Դուք «մարտի դաշտից» դուրս եկաք Ձեր գրառման համար և ինչպիսի՞ ճնշումներ էին Ձեր նկատմամբ գործադրում, Բելլա Լալայանը պատասխանել է․ «Լինելով Կառավարության աշխատակից՝ ես քննադատեցի ՀՀ իշխանությանը, երբ տեսա՝ ինչպես են Արցախի նախկին և ներկա նախագահները Քոչարյանի գործով կանգնել դատարանում։ Այդ տեսարանը ես չմարսեցի, որովհետև արդեն համը դուրս էր եկել»։

Ըստ Բելլա Լալայանի՝ այդ տեսարանը ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում․ «Ինձ համար անընդունելի է իմ երեք նախագահներին տեսնել դատարանում՝ որևիցե հստակ մեղադրանքի»։

Բելլա Լալայանի խոսքով՝ երեք նախագահներին դատարանի նիստերի դահլիճ հասցնելը պետական խորհրդանիշի ոտնահարում է։

Նա նաև նշում է, որ իր համար մինչև հիմա անհասկանալի է՝ ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ․ «Դուք ինձ ցույց տվեք մի երկիր, որտեղ խուժանը փորձի հասարակական կարգ խախտել և երկրի իրավապահ մարմինները չմիջամտեն»։

Դիտարկմանը՝ կասեն խուժան չէին, այլ ընդդիմությունն էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Բելլա Լալայանը նշել է, որ նշանակություն չունի՝ ով է, երբ խանութներ են կոտրում ու մեքենաներ են շրջում դա խուժանություն է։

Բելլա Լալայանը նշում է, որ Արցախում բոլորը գիտեն՝ Ռոբերտ Քոչարյանն ինչեր է արել Արցախի համար, պարզապես վերջին տարիներին նախագահի ու արցախցիները կապը որոշակի չափով սառեցվել էր։

Բելլա Լալայանը հիշեցնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ է եղել Արցախում ու իր համար նա երբեք չի եղել հաղթանակած նախագահ․ «Նա գերագույն գլխավոր հրամանատար էր, բայց երբևէ մարտի դաշտում եղե՞լ է, սահմանին եղել է՞»։

Խոսելով մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից՝ Բելլա Լալայանը նշել է․ «Փոփոխությունները պետք էին, քանի որ ինչ-որ մի ուժի կողմից իշխանությունն անընդհատ պահելը երկիրը չի տանում զարգացման, այլ գնում են՝ լճացման։ Սակայն հարց է առաջանում՝ այդ փոփոխություններն ու՞ր տարան Հայաստանը»։

Բելլա Լալայանի դիտարկմամբ՝ Արցախում ևս ոգևորված էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից․ «Երբ ասացին՝ մեր հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակը, ես ո՞նց կարող եմ նման հայտարարություն անող իշխանություն բերած փոփոխություններից ոգևորվել»։

Ըստ Բելլա Լալայանի՝ այն ինչ կատարվում է Հայաստանում, իր ազդեցությունն ունի նաև Արցախի վրա, քանի որ այստեղից հետո որոշակի գործողություններ կարող են տեղի ունենալ Արցախում։

դիտվել է 1021 անգամ
Լրահոս
Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով․ Շիրակի թեմի հայտարարությունը Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները «Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարից Մարսելում Գարեգին Բ Կաթողիկոսն օծեց կրկնակի խաչքար՝ հայկական Կյանքի խաչով և լատինական խաչով Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին (video) Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանի «գրպանը պլան գցող» մենթերը և եվրոպացի «քավորները»․ Սուրեն Սուրենյանց (video) Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել․ «Հրապարակ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը․ «Փաստ» Չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»․ «Ժողովուրդ» Արշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբան Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից․ «Փաստ» Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին. «Հրապարակ» Ով էր ԿԿՀ անդամ դառնալուն հավակնող մյուս թեկնածուն եւ ինչու նրա անունը չհնչեց ամբիոնից. «Ժողովուրդ» Վեհափառը Մետրոպոլիտ Արքեպիսկոպոսին և Կարդինալ Ավելինին նվիրեց Մայր Աթոռից բերված նվերներ Պռոշյան փողոցում 7 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ կա 1 զոհ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց «Բուշ Դյու Ռոն»-ն պատմական է որակել Ամենայն Հայոց Հայրապետի՝ Ֆրանսիա-Մարսել այցը Փաշինյանի կյանքի ողջ նպատակը վրեժխնդրությունն է․ Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am