Կորոնավիրուսի տնտեսական էֆեկտը. որոշ երկրներում ճգնաժամ կսկսվի

Միջազգային մամուլում ակտիվ քննարկվում է նավթի համաշխարհային գնի ռեկորդակին անկումը` կորոնավիրուսի տարածման պատճառով: Մարտի 9-ի դրությամբ նավիթ միջազգային գները իջել են 30 տոկոսով: Համաշխարհային մամուլում ըեղեի ունեցածը բնորոշվել է որպես նավթային շուկայի փլուզում: 2019 թվականի հունիսին Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ Մոսկվային ձեռնտու է բարելի դիմաց 60-65 դոլար գինը: Նա ավելացրել է, որ ՌԴ բյուջեում դրված է 40 դոլար գինը: Այդ ժամանակ Brent նավթի գինը հունվարից հետո առաջին անգամ նվազեց 60 դոլարից: Որոշ փորձագետների կարծիքով` նավթի ներկայիս գնանկումը  հիշեցնում է ԽՍՀՄ փլուզմանը նախորդած վիճակին:

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի պահանջարկի կանխատեսումն իջեցրել Է օրական 1,1 մլն բարելով: ԷՄԳ-ի տվյալներով՝ նավթի պահանջարկն այս տարի 2009 թվականից ի վեր առաջին անգամ օրական 90 հազար բարելով կնվազի` ի համեմատ մեկ տարի առաջվա պահանջարկի: «2020 թվականի առաջին եռամսյակում նավթի պահանջարկը Չինաստանում տարեկան արտահայտությամբ օրական ընկել Է 1,8 մլն բարելով, աշխարհում այդ ցուցանիշը նվազել Է օրական 2,5 մլն բարելով: Մենք հնարավոր ենք համարում, որ նավթի պահանջարկը մինչեւ նորմալին մոտ ցուցանիշներ կվերականգնվի 2020 թվականի երկրորդ կիսամյակում»,-նշվում Է հաշվետվության մեջ: ԷՄԳ-ն նշում Է, որ այս տարի վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ հնարավոր Է նավթի համաշխարհային պահանջարկի նվազումը Չինաստանում սպառման կրճատման պատճառով, որին 2019 թվականին բաժին Էր ընկնում նավթի համաշխարհային պահանջարկի աճի ավելի քան 80 տոկոսը, ինչպես նաեւ առեւտրի ծավալների նվազման եւ ճանապարհորդությունների պահանջարկի անկման ֆոնին:

Կատարվածից, բնականաբր առաջինը տուժել են նավթային երկրների տնտեսությունները: Ռուսաստանը տնտեսոությունը լրջորեն տուժել է : Շեշտակի ընկել է ռուբլու փոխարժեքը, որը իր  պատմական նվազագույնի էր հասել 2016 թվականի հունվարին: Այդ ժամանակ դոլարի փոխարժեքը կազմել էր 85.75 ռուբլի, եվրոյինը՝ 93.60: Հետո նավթի գինն ու ռուբլու փոխարժեքը որոշ չափով վերականգնվեցին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այս հայտարարել էր, որ նավթի գները չափազանց բարձր են: Այս հայտարարությունը նա արել է, երբ «սեւ ոսկին» մոտ 73 դոլար էր մեկ բարելի դիմաց: Այսօր նա հայտարարել է, որ նավթի գնանկումից կշահեն սպառողները:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։

«ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փաստորեն, եթե կորոնավիրուսի զարգացումները շարունակվեն, ապա որոշ  երկրներում տնտեսական ճգնաժամ կսկսվի:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1318 անգամ
Լրահոս
Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am