«Վստրեչի Ապերը» Էրեբունու շրջանում տեղի ունեցած կրակոցների, սպանության փորձի, առեւանգման եւ կողոպուտի դեպքով մեղադրյալ է

ՀՀ քննչական կոմիտեն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների, սպանության փորձի, առեւանգման եւ կողոպուտի դեպքով ներգրավված է որպես մեղադրյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 2020թ. մարտի 6-ին որոշում է կայացվել Ա.Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 38-131-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգարվել այն առերեւույթ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար, որ նա իր մերձավորներ Ս.Կ.-ին, Ե.Ե.-ին, եւ Ա.Խ.-ին եւ ոմն Ա.-ին 2016թ. ամռանը ցուցում է տվել նախկին մերձավոր Է.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 11.900.000 ՀՀ դրամին համարժեք, 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան խմբով, բռնության գործադրմամբ բացահայտ հափշտակել, որից հետո հիշյալ անձինք, Ա.Վ.-ի կողմից նախապես կազմված խմբով, նախնական համաձայնությամբ, Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի Բուռնազյան եւ Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել են նշված ավտոմեքենան, այնուհետեւ Է.Ա.-ի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել վերջինիս, գցել գետնին, ապա, բացահայտ հափշտակելով հիշյալ ավտոմեքենան, հեռացել են:

Այնուհետեւ՝ 2019թ. ամռանը, Ա.Վ.-ն եղբոր որդուն՝ Ա.Վ.-ին, հանձնարարել է իր նախկին մերձավոր Է.Ա.-ին բացահայտ առեւանգել եւ բերել իր տուն, որի կատարման նպատակով Ա. Վ.-ն Է.Ա.-ի բնակության վայրի մոտ հանդիպել է վերջինիս եւ խաբեությամբ Ա.Վ.-ի հետ զրուցելու նպատակով նրա տուն գնալու վերաբերյալ առաջարկ կատարելով, մոլորեցրել է Է.Ա.-ին եւ չարաշահելով նրա վստահությունը ու վերջինիս բացահայտ առեւանգելով՝ տեղափոխել է Ա.Վ.-ի՝ Երեւան քաղաքի Արցախի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ Ա.Վ.-ի ցուցումով նա իր կամքին հակառակ տեւական ժամանակ պահվել եւ բռնության է ենթարկվել:

Բացի այդ, Ա.Վ.-ն, Է.Ա.-ի հետ տեւական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է ապօրինաբար դիտավորությամբ Է.Ա.-ին զրկել կյանքից, որի կատարման նպատակով նա 2020թ. մարտի 04-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բուռնազյան փողոցով երթեւեկող ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Է.Ա.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, մոտ տարածությունից, հրազենից կրակոցներ են արձակել Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց կանգնած Է.Ա.-ի ուղղությամբ, որի հետեւանքով արձակված գնդակից վնասվածքներ են ստացել վերջինս եւ արհեստանոցում գտնվող Մ.Մ.-ն, ինչպես նաեւ իրական վտանգ է ստեղծվել նույն արհեստանոցում գտնվող այլ անձանց կյանքի համար, սակայն կրակոցներ արձակած անձը, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել ու նշված մեքենայով հեռացել է:

2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

2020թ. մարտի 5-ին առերեւույթ հանցագործություններ կատարելու համար վերջինիս եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով, եւ նույն օրը վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանի կողմից ներկայացված միջնորդությունները մերժվել են, որի հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 2695 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Իրանը հայտարարել է Իսրայելի տարածքում ռազմական նոր թիրախներ խոցելու մասին ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական հարվածից զոհվել է «Բուշեր» ԱԷԿ-ի պահակը Սերժ Սարգսյանը կոչ է անում ընդդիմությանը՝ գրավոր պարտավորություն ստանձնել ՔՊ-ի հետ չհամագործակցելու մասին Սերժ Սարգսյանը դիմել է Բաքվում պահվող հայ գերիներին Արտակարգ դեպք՝ Մարտունիում Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ը հատուկջոկատայինների է ուղարկել Իրան՝ խոցված ինքնաթիռի օդաչուին փրկելու համար Ազգադավ իշխանազավթնե՛ր, մենք աստվածասեր ենք, դուք ի՞նչասեր եք, մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք (video) Նիկո՛լ, դու տեսար այդ զզվանքը քո նկատմամբ․․․ Ռուսաստանում տեսա՞ք՝ ինչ եղավ․ Նիկոյան (video) Ես ձեզ ասեմ՝ այս անամոթների կողմից ամենասարսափելին ինչն է, որին նրանք դիմեցին․ Սերժ Սարգսյան (video) Տղե՛րք, ես ամեն ժամ ձեզ հետ եմ․ Սերժ Սարգսյանը դիմեց Բաքվում գերության մեջ գտնվողներին (video) Դու 5000 տղու ես զոհաբերել, ի՞նչ ես ուզում Դավիթից․․․ ես ձեր․․․ Վահե Մովսիսյան (video) Փախած, քո ամբողջ կյանքը փախած է եղել․ Սերժ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Սերժ Սարգսյանը բացատրում է՝ ինչու չեն մասնակցում ընտրություններ (video) Ես ձեզ ասեմ՝ ինու է Նիկոլը սկսել մտնել մարդկանց տներ․․․ մեկ է՝ վռնդվելու ես․ Աննա Մկրտչյան (video) Վախկոտ պոպուլի՛ստ, ուզում էիր՝ քեզ դավաճան չասեն, բայց․․․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը հուսահատված վերջին ճիգերն է գործադրում. երկու բան է մնացել․ երիտասարդ (video) Շուշան Պետրոսյանը կատարեց «Երազ իմ երկիր հայրենին»՝ ՀՀԿ համագումարի բացման ժամանակ (video) Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կարող են բացել Հորմուզի նեղուցը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա ձորը․ կան տուժածներ Միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան NASA-ն հրապարակել է Երկրի բացառիկ լուսանկարը տիեզերքից Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա հինգ վիրավոր Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրաhեղձ եղել. հայտնաբերվել է մեկ մարմին․Շամշյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am