Ասադը բացում է ամերիկյան սցենարն ու սկանդալային խոստովանություն անում

Ըստ պաշտոնական Անկարայի՝ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում ձեռքբերված Իդլիբի հրադադարը պահպանվում է: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է. «Մենք կշարունակենք հանդես գալ իբրև ուժ, որը զսպում է հրադադարի խախտումները: Որևէ խախտում դեռ չի եղել»: Նրա խոսքերով՝ Թուրքիան կդիմի ինքնապաշտպանության այն դեպքում, եթե իր հենակետերը կամ ստորաբաժանումները հարձակման ենթարկվեն:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան և Անկարան որոշեցին մարտի 6-ից Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատել։ Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո նման արդյունքն արձանագրվեց: Փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը՝ սկսած մարտի 6-ի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցք ստեղծելը Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն իրականացնելը М-4 մայրուղու երկայնքով:
Այսպես Ասադը չի բացառում Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը, եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ «դադարի աջակցել ահաբեկիչներին»: Ընդ որում, Սիրիայի նախագահը հավելել է, որ վերջին երկու տարում երկու երկրների՝ Թուրքիայի ու Սիրիայի, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև անցկացվել են մի շարք հանդիպումներ:

Բաշար Ասադ բացահայտել է ընդդեմ Սիրիայի թուրքական ակտիվության դրդապատճառները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զորքեր է ուղարկել Սիրիա ամերիկացիների ցուցումով, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ հավելելով՝ «Ռազմական տեսանկյունից առաջնահերթ խնդիրն այժմ Իդլիբն է: Ակնհայտ է, որ Էրդողանն իր զորքերն ուղարկել է ամերիկացիների ցուցումով: Իդլիբի ազատագրումից հետո մեր նպատակը կլինի արևելյան շրջանների ազատագրումը»: Ասադը նաև հավելել է, որ Անկարան խոչընդոտում է Իդլիբի ազատագրմանը. «Թուրքիան ներդրել է բոլոր ուժերը, որպեսզի խոչընդոտի Իդլիբի ազատագրմանն ու որպեսզի մենք չկարողանանք շարժվել դեպի արևելք»:

Ասադը երկու միջոց է առաջ քաշում Սիրիայից ԱՄՆ զինված ուժերին դուրս մղելու համար՝ անհրաժեշտ է Սիրիայում ԱՄՆ հովանավորությամբ գործող կազմավորումներին գրավել սիրիական կառավարության կողմը: Ինչպես ընդգծել է Նախագահը, ամերիկյան ներկայությունը Սիրիայում պայմանավորված է ահաբեկիչների առկայությամբ, ուստի անհրաժեշտություն է համարել այդ ծայրահեղականների ոչնչացումը. «Ահաբեկիչների ոչնչացումն այս կամ այն չափով կթուլացնի ամերիկյան ներկայությունը»:

Այժմ բոլորի համար է, որ սա փոխշահավետ համաձայնություն էր: Մոսկովյան համաձայնագրի կնքումից անմիջապես հետո թուրքական լիրան շատ փոքր, բայց այնուամենայնիվ ամրապնդվել է՝ լիրայի փոխարժեքը մի քիչ բարձրացել է։
Ինչպես աշխարհն ընդունեց ռուս-թուրքական համաձայնությունը... Միացյալ Նահանգները ողջունեց սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները և հույս հայտնում, որ դրանք կօգնեն իրավիճակի դեէսկալացիային: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը նշել էր. «Մենք ողջունում ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև Իդլիբում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին այսօրվա հայտարարությունները: Մենք հույս ունենք, որ դրանք կօգնեն ծայրահեղ վտանգավոր դրության դեէսկալացիային…»:

Այժմ, ԱՄՆ-ն և Թուրքիան ցանկանում են «իրական» զինադադար հաստատել Իդլիբում, նշել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։ «Ռուսները մերժեցին փոխզիջումային մեր բոլոր առաջարկները, նրանք ճնշում են գործադրում` ռազմական հաղթանակի նպատակով։ Թուրքերը հիմա պնդում են, և մենք հարյուր տոկոսով աջակցում ենք նրանց, որ դա պետք է լինի իրական, մշտական հրադադար», - ասել է Ջեֆրին CBS News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Իդլիբում կողմերին անհրաժեշտ է հստակ «սահման, որը ոչ ոք չի հատի»։

Նրա խոսքով՝ եթե Իդլիբում իրավիճակը վատթարանա, դա կհանգեցնի «հումանիտար աղետի» և «վտանգավոր աշխարհառազմավարական էսկալացիայի»։ «Ստեղծված իրավիճակը վտանգավոր միջազգային դրություն է, այն պետք է վերահսկել հրադադարի միջոցով», - հավելել է նա: «Ես չեմ կարծում, որ ռուսներն ու (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը կհաղթեն Իդլիբում։ Թուրքիայի չնահանջելու պատճառն այն է, որ նրանք կունենան 3 մլն նոր փախստական, ի լրումն 4 մլն փախստականների, որոնք արդեն ժամանել են Սիրիայից։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանա հաղթահարել այդ խնդիրը», - ասել է Ջեֆրին։

Ուշագրավ էր Սիրիայից արձագանքը: Նկատենք, որ Սիրիան և Թուրքիան իրենց դիվանագիտական հարաբերությունները խզել են 2012-ին։
Ահա, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չի բացառում Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։ «Միանգամայն բնական կլիներ խաղաղ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ։ Եթե Ձեր հարցն այն է, թե արդյոք «հնարավո՞ր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում», ապա, իհարկե, հնարավոր է»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը տված հարցազրույցում ասել էր Ասադը։ «Մենք չեն կարող նման արդյունքի հասնել, քանի դեռ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին։ Անհրաժեշտ է ազատվել դրանից, այդ ժամանակ իրավիճակը կվերադառնա նախկինին»,-միաժամանակ հավելել էր նա՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև թշնամանք չկա, իսկ լարվածությունը կապված է քաղաքական շահերի հետ։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԵՄ-ն ձեռնամուխ է լինում քննարկումներ ծավալել: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երկուշաբթի Բրյուսելում հանդիպում կանցկացնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու համար ներգաղթյալներին, Սիրիայում տիրող ճգնաժամին, անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանն առնչվող հարցերը:

Հիշեցնենք, որ Թուրքիան սիրիական Իդլիբում իրավիճակի լարվածության ֆոնին հայտարարեց, որ այլևս չի կարողանա զսպել ներգաղթյալների և փախստականների հոսքերը և բացել է ԵՄ-ի հետ իր դարպասները: Դրանից հետո հազարավոր ներգաղթյալներ շարժվել են դեպի Հունաստան: Թուրք-հունական սահմանին հարյուրավոր ոստիկաններ են հերթապահում:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նշել է, որ եվրոպական երկրները չպետք է ենթարկվեն Թուրքիայի կողմից փախստականների հարցով ճնշումներին ։ «Մենք ականատես ենք լինում Հունաստանի վրա Թուրքիայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպված հարձակմանը։ Սա պետության կողմից կազմակերպված և նպատակաուղղված հարձակում է։ Եվրոպան չպետք է ենթարկվի այդ ճնշմանը»,-նկատել է նա։

Նրա խոսքով՝ եթե այդ մարդիկ, ի վերջո, հայտնվեն Կենտրոնական Եվրոպայում, ապագայում փախստականների թիվը միայն կաճի։ «Շուտով նրանց թիվը կանցնի հարյուր հազարը, իսկ ավելի ուշ` հնարավոր է միլիոնը»,- հավելել է նա։

Կուրցը կարծիք է հայտնել, որ այժմ սահման ժամանող մարդիկ մեծ մասամբ Սիրիայի պատերազմից փախչող փախստականներ չեն. «Մեծ մասամբ նրանք փախստականներ են, որոնք արդեն տարիներ շարունակ ապրում են Թուրքիայում։ Այդ մարդիկ Հունաստանում փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք չունեն, քանի որ Թուրքիայում նրանց չեն հետապնդում։ Նրանց վշտերն օգտագործում են, դարձնում ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու գործիք»։ Նա նաև հավելել է, որ հույները ցանկանում են աջակցել սահմանների պաշտպանությանը, և Ավստրիան պատրաստ է ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7120 անգամ
Լրահոս
Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am