Կասկադյորական ավտովթար Արմավիր քաղաքում. 32–ամյա վարորդը BMW-ով Արմավիրի դատարանի դիմաց բախվել է կայանված KIA-ին, այնուհետև մխրճվել Lada-ի մեջ

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Արտյոմ Գալստյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 41 հասցեի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արմավիրի նստավայրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած BMW մակնիշի 36 PM 727 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 47-ամյա Արարատ Թովմասյանի կողմից շահագործվող KIA մակնիշի 01 RX 777 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Տիգրան Շահբազյանի կողմից շահագործվող, կայանված վիճակում գտնվող ВАЗ 21703-110-01 մակնիշի 36 AG 901 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ Ա. Թովմասյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, որետղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթաի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ն մասամբ մտել է Lada-ի տակ, ինչի հետևանքով Lada-ն հայտնվել էր կիսակողաշրջված վիճակում: 

դիտվել է 352 անգամ
Լրահոս
Վլադիմիր Գասպարյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ, սակայն դատարանը դրանք հաշվի կառնի․ դատարանը մերժեց միջնորդությունը Դատախազությունը բանակցում է Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարը Հայաստան վերադարձնելու համար Տեղի է ունեցել գազի արտահոսք. ոստիկանությունը՝ ավտոմեքենայում պայթյունի դեպքի մասին Ընդամենը 1 միլիարդ դրամ ՝ ջրհեղեղից տուժած 1000 ֆիզիկական անձանց և 251 օբյեկտների տերերին Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն 50 հազար դոլարի հիփոթեք ունեմ, ինձ պարգևավճարը պետք է, որ մարեմ. Հովիկ Աղազարյան․ 24news Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա Տեսա՛ք, Նիկոլը Կիրանցում ցույց տվեց ամենասարսափելին․ Նաիրա Զոհրաբյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը «փչացրեց» Տիգրան Խզմալյանին (video) Նիկոլի քաղաքական «կապիկությունները»․ նա նոր տերեր է փնտրում․ Հայկ Նահապետյան (video) Լուլուն և Արփի Դավոյանը գոհացել են ադրբեջանցիներից․ Էդգար Ղազարյան (video) Բեյրութից ենք եկել, որ մշտական մնանք Հայաստանում, Սրբազանի հետ ենք, Շարժումը հաջողելու է (video) Լուլուից «լափը վերցրու», տես՝ ինչ է անելու. զոհվածի հայր (video) Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են. Արթուր Չախոյան Արցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Հանդիպել ենք Սրբազան պայքարի ժամանակ կալանավորված մեր բոլոր ընկերներին. Գեղամ Մանուկյան (video) Բանակում մահերին միշտ նախորդել է Ալիևի կոնկրետ հայտարարությունը․ ի՞նչ է ակնարկում Ղազարյանը (video) Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ 9- ամյա Մարիաննայի կյանքը հաջողվել է փրկել. արդյո՞ք կասեցվել է այն ընկերության գործունեությունը, ում արտադրանքից ընտանիքն օգտվել էր Անե՞լ, թե՞ չանել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե․ Բենիամին Մաթևոսյան Փեզեշքիանի օրոք պանթյnւրքիստական տարրերը, հավանաբար, կփորձեն ազդեցություն ունենալ որոշ կառույցներում, բայց պետական համակարգն ու ժողովուրդը դա թույլ չեն տա. Փույա Հոսեյնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am