Նիկոլի նեմեցներին, շմայսներին և կուկուներին հավաքելու ժամանակը

 Եղեգնաձորում դաժանաբար ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալը 1,5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Մեղադրյալ Զավեն Գրիգորյանը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է:

Նրան ազատ արձակելու որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ով համարվում է վատագույն վարկանիշն ունեցող դատավորը։ Արմեն Դանիելյանը 2019 թ.-ին եղել է ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը՝ 43 միավորով։ Թեև 2020 թ. նոր է սկսվել, բայց Դանիելյանն այս պահի դրությամբ կրկին համարվում է ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը՝ 14 միավորով։ Դանիելյանը ունի իշխանահաճո դատավորի համարում: 

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը, հիշեցնենք, որ դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` միակ մեղադրյալը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է՝ Զավեն Գրիգորյանը, թեև մամուլի տեղեկություններով` փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև նախկին մարզպետը: Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաև 3 վկաները, սակայն նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: Իսկ միակ մեղադրյալը, փաստորեն, արդեն ազատության մեջ է։
Իսկ դաժանաբար ծեծի ենթարկված հայոց բանակի սպան ավելի քան 6 ամիս է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, այն աստիճանի, որ այս ամիսներին անգամ նպատակահարմար չի համարվել նրան տեղափոխել արտերկիր:
Արա Մխիթարյանի հայրը հայտարարել է, որ չի պատրաստվում համակերպվել կատարվածի հետ, և եթե դատախազությունը չբողոքարկի դատավորի որոշումը, և մեղադրյալը կրկին չհայտնվի բանտում, ապա ինքը բողոքի գործողություններ է նախաձեռնելու, գնալու է մինչև վերջ՝ ընդհուպ մինչև եվրոպական դատարան և Եվրոպական խորհուրդ, դեսպանատներ և այլ միջազգային ատյաններ: <<Առաջին գծում կանգնած սպան ավելի պաշտպանված է, քան երկրի ներսում ներքին թուրքի առաջ կանգնած սպան: Ես իմ տղային ուղարկել եմ Մոսկվա, հետո նաև Լենինգրադ սովերելու, որ հետո գա հայրենիքը պաշտպանի: Իսկ հիմա ինչ-որ մարդիկ կարող են ոհմակով հարձակվել ու ջարդել իմ տղային, հետո էլ ասել՝ ինչ ուզենք, ոնց ուզենք, կանենք: Չեմ լռելու, մինչև վերջ գնալու եմ>>,- հայտարարել է կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայրը:

Նա պատրաստվում է առաջիկա հինգշաբթի օրը բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Հետաքրիքր է, թե ինչպես է իրեն զգում դատարանների անկախության մասին երազող Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո, որն է Վայոց Ձորի նախկին մարզպետի հետ սերտ առնչություն ունեցեղ Զավեն Գրիգորյանը, հանցավոր արարքից սեփական կաշին փրկած նախկին մարզպետի և նախկին իշխանություններին սպասարկող շմայսների, նեմեցների ու կուկուների տարբերությունը: Ժամանակին, երբ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծելով սպանել էին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, հանրությունը իրավացիորեն ընդվզեց: Ի դեպ, Հայրապետյանի թիկնապահները դատապարտվեցին ազատազրկման: Փաշինյանը հասկանում է, որ նույն միասնականությամբ պետք է դատապարտվի նաև Արա Մխիթարյանին կոմայի հասցրած հանցավոր խումբը, թե՞ որոշել են յուրայիններին ամեն ինչ ներել: Այդ ինչպե՞ ս է ստացվել, որ ծանր հանցանքի մեջ մեղադրվողը ընդամենը 1,5 մլն դրամով ազատ է արձակվել, երբ ավելի թեթև հանցավոր արարքի մեջ մեղադրվող մի շարք անձինք, ընդ որոմ նաև այնպիսի անհատներ, որոնք կենսագրություն և հետագիծ ունեն, երկրի և պետության համար արած գործ ունեն, անհամեմատ ավելի բարձր գումարներով ազատություն չեն ստանում:

Ըստ ամենայնի մենք թևակոխում ենք Նիկոլի նեմեցների, շմայսների և կուկուների ժամանակաշրջան:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4479 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am