Նիկոլ ջան, մի օր դու ես ծեփում պատին, մի օր էլ քեզ կծեփեն. հայտնի ֆիզիկոս

 Սոցիալական մեդիայում արդեն երկու օր է, ինչ չեն դադարում մետրոյում <<Այո>>-ի քարոզչական բուկլետը պատառոտած և Նիկոլ Փաշինյանի երեսին շպրտած աղջկա մասին քննարկումները:

Պսեվդոհեղափոխականներն ամենատարբեր բառերով գնահատեցին կատարվածը՝ սկսած ամենավերջին հայհոյանքներից, վերջացրած անդաստիարակ ու պիցայակեր որակումներով: Ընդ որում, պաստառները պատռած աղջկա դաստիարակության և վարքագծի մասին դատողություն էին անում մարդիկ, ովքեր հրապարակավ հայհոյանք են գրում՝ դրանով իսկ ի ցույց դնելով իրենց դաստիարակության մակարդակը:

Ժամանակին, երբ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներից մեկը կոյուղաջուրը Երևանի ավագանու նիստի ժամանակ լցրեց Երևանի այն ժամանակվա քաղաքապետի վրա, այս նույն զանգվածը կատարվածը գնահատում էր որպես բողոքի ակցիա:
Երբ հեղափոխությունից հետո զոմբիացված ամբոխը դագաղներ և ծաղկեպսակներ էր տանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների մոտ, երբ մարդկանց բակերում սև ժապավեններ էին կապում, այս նույն զանգվածը հրճվանք էր ապրում: Երբ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջափակում էր դատարանների շենքերը և թույլ չէր տալիս, որ դատավորները մտնեն դատարանի շենք, դա նույնպես գնահատվեց որպես ակցիա:
Երբ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պատառոտում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաստառները, դա ևս այսօրվա հեղափոխականները գնահատում էին որպես ժողովրդավարական ակցիա: Երբ այսօր ՖԲ-ում Փաշինյանի համար արյուն-արցունք թափող զանգվածը նախկին նախագահներին դիմում է <<Սերժիկ>> կամ <<Ռոբիկ>> ձևակերպմամբ, դա, չգիտես ինչու, դիտվում է ընդդիմադիր և խիստ հայրենանվեր կեցվածք և ոչ թե, ասենք, անդաստիարակություն կամ անհարգալից վերաբերմունք պետության հասցեին:
Հիմա ի՞նչ է պատահել. ինչո՞ւ եք հանկարծ դաստիարակության և պետականության բարոյախոսներ դարձել: Մարդն իր վերաբերմունքն է արտահայտել: Ընդամենը պատռել է իրեն տրված պաստառը և այն նետել նվիրողի երեսին՝ այդ կերպ մերժելով Փաշինյանի քորազած այո-ն:
Մենք, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ եղել և մնում ենք այն կարծիքին, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք ներկայացնում են պետության դեմքը և համարվում են պետական ինստիտուտների խորհրդանիշները, հետևաբար նրանց նկատմամբ պետք է ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ անկախ նրանից, թե ով է զբաղեցնում այդ պաշտոնը: Հակառակը, դիտարկում ենք անդաստիարակություն և անհարգալից վերաբերմունք պետության նկատմամբ: Բայց նույնպիսի անդաստիարակություն է նաև երկակի ստանդարտի կիրառումը: Եթե նախկինում նույնատիպ արարքը գնահատում էինք որպես քաջագործություն, ապա այժմ հանգիստ նստեք տեղներդ և իմացքեք, որ բումերանգի օրենքը սկսել է գործել:
Քամի եք ցանել, պատրաստ եղեք փոթորիկ հնձելու: Ֆիզիկայի հայտնի օրենքը հակազդեցության մասին գործում է անխտիր և հստակ ճշգրտությամբ:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3952 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am