Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի՝ Մրգաշեն գյուղի վարչական տարածքում անվադողեր են այրվում և կա հրդեհի տարածման վտանգ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Կրակն այնքան ուժեղ էր, որ տեսանելի էր մի քանի կիլոմետրից և եթե հրշեջները օպերատիվ չգործեին, հնարավոր է, այլ հատվածներ էլ կրակի մատնվեին, քանի որ իր սև գործն էր անում քամին, սակայն շնորհիվ հրշեջների, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի հետևանքով այրվել են մոտ 1500 հատ հնամաշ անվադողեր:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը