Գոհար Վեզիրյանն առաջինն էր. նա պատռեց Փաշինյանի դեմքը

«Վստրեչի Ապերի», նույն ինքը՝ Արամ Վարդանյանի տան վրա ոստիկանության բարբարոսաբար հարձակման պատմությունը պատռեց Նիկոլ Փաշինյանի դիմակը: Կատարվածից մի քանի արձանագրում պետք է անել, մի կողմ թողնելով Արամ Վարդանյանի ով լինելը կամ թե ինչ հանցանքի մեջ է կասկածվում, ոստիկանության վայրագությունները որեւէ արդարացում չունեն: Վարդանյանի 5 տարեկան թոռնիկի առողջությանը պատճառված վնասը բավարար հիմք է այդ միջնադարյան հարձակումը կատարած ոստիկանախմբին ու նրանց հրաման տվողին առնվազն իրավապահ համակարգից հեռացնելու, ապա նաև՝ պատասխանատվության ենթարկելու համար:
Բացի այդ այս պատմությունը ջրի երես հանեց մի շատ հետաքրքիր պատմություն:
Արամ Վարդանյանը խոստովանեց, որ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոչ վաղ անցյալում ինքն օգնել է:
Ավելի կոնկրետ՝ պատմեց այն ժամանակների մասին, երբ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործով, որպես մեղադրյալ, ապա կալանավոր, գտնվում էր բանտում: Ըստ պատմածի «Վստրեչի ապերը», իր հնարավորությունների սահմաններում, ամեն անգամ հասել է օգնության, երբ Նիկոլ Փաշինյանը բանտում նեղության մեջ է եղել կամ աջակցության կարիք է ունեցել, և նման օգնության խնդրանքով Վարդանյանին դիմել են նախկին հակաիշխանական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ու ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է օգնել, այլ նաեւ նախկին լրագրող, այժմ ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանին:
Եւ քանի որ բոլորը գիտեն եւ Նիկոլ Փաշինյանին եւ Արամ Վարդանյանին, ուստի կարելի է չկասկածել, որ տարիներ առաջ վերջինս օգնության ձեռք է մեկնել առանց որևէ ակնկալիքի, եթե չասենք ռիսկի է գնացել, քանզի կարող էր արժանանալ իշխանությունների հալածանքին ընդդիմադիրներին օժանդակելու համար:
Մինչդեռ այսօր, ահա, նույն Նիկոլ Փաշինյանի ուղիղ ենթակայության տակ գտնվող ու նրա հրամաններով շարժվող ոստիկանությունը, մի քանի հարյուր հոգով, գիշերվա կեսին գրոհել է նույն Արամ Վարդանյանի տունը, փորձել նրան ծեփել պատերին, ասպատակել, գույք
ոչնչացրել, սթրեսի ենթարկել մի ամբողջ ընտանիք:
Նիկոլ Փաշինյանը չի կարող արդարանալ, թե ինքը տեղյակ չի եղել այդ մասին, քանզի Հայաստանը փոքր երկիր է եւ բոլորը գիտեն, որ մեր օրերում իրավապահները առանց վարչապետի թույլտվության նույնիսկ իրենց կարիքները չեն հոգում:
Ավելին իշխանությունն իր ապերախտության մասին խոսեց նաեւ հրապարակային, Հայկ Գեւորգյանը հայտնեց, թե իրեն ոչ մեկն էլ չի օգնել, եւ Արամ Վարդանյանի ասածը հերյուրանք է: Քիչ էր մնում հավատալ իշխանության թափած կոկորդիլոսի արցունքներին, բայց իրականությանը լույս սփռեց լրագրող Գոհար Վեզիրյանը, ում անունն ի դեպ հիշատակել էր ինքը՝ Ապերը: <<Այո, շուրջ մեկ տասնամյակ առաջ, երբ Հայաստանը դեռեւս Սերժի տիրապետության տակ էր, Հայաստանում կային քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր: Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկի ներսում անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անհանգստացնում էին նրա գաղափարակից ընկերներին ու ՀԱԿ վերնախավին: ՀԱԿ-ը նախանձելի պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ էր ահազանգում իրավիճակին ու դրսից քայլեր ձեռնարկում իր տղերքի, պայքարի տղերքի անվտանգության համար:>> Ֆեյսբուքի իր էջում գրել է Վեզիրյանը շարունակելով.<<Օրեր շարունակ լրագրողներով հերթապահում էինք, որպեսզի հերթական ահազանգի հետքերով շտապենք քրեսկատարողական հիմնարկներ՝ բացառապես կեսգիշերին: Բայց այլ երկիր էր, խաղի այլ կանոններով: Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված: Հենց այդ օրերին է Ապերը մեզ պետք եկել: Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել ու ինքն էլ՝ ճիշտ է արել: Ի դեպ՝ Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»: Ասում էի՝ ժամին նայե՞լ եք: Թե բա պետք է, ամեն վայրկյանը կարևոր ա:
2. Կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին ու նրանից որևևէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց; Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը և ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ:
3. Բայց էս հեչ կարևոր չի: Ապերին էլ շատ լավ իմանալով՝ գիտեմ, որ ինքն ակնարկել ա էս մասին ուղղակի փոքրիկի հետ տեղի ունեցածով պայմանավորված՝ առանց որևէ ակնկալիքի կամ սպասման հեռահար նպատակի>>:

Առհասարակ, վերջին մոտ երկու տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ նմանօրինակ դրվագներ են եղել, երախտամոռությունը Փաշինյանի բրենդն է, սակայն Գոհար Վեզիրյանն առաջինն էր, ով պատռեց Փաշինյանի դեմքը:

Անի Սահակյան

դիտվել է 18482 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am