Նիկոլի՝ գրոշի գին չունեցող աբիժնիկները հեղինակությունների ոտքերն են կրծում.Իսրայել Հակոբկոխյան (video)

Ամեն բան կինոներում տեսել էի, բայց չէի պատկերացնումç որ իմ հայրենիքում հնարավոր է նման բան․ «մասկեքով» մտել են Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տուն։ Այս մասին՝ Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան փաստաբան Լուսինե Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էրş «Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։ Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս»:

Բռնցքամարտիկի խոսքով՝ անհասկանալի է՝ ինչ են փնտրել ոստիկանները Արամ Վարդանյանի տանը, բայց ամբողջությամբ տակնուվրա են արել վերջինիս տունը․ «Նշանակություն չունի՝ ինչ են փնտրել, բայց դա հայի անելիք է՞, երբ տանը մայրը, երեխան քնած են։ Մեկ էլ թուրքերն են այսպես մտել հայի օջախ»։

Ըստ բռնցքամարտիկի՝ այսօրվա իշխանությունը հեղինակություններից խորշում է և Վարդանյանի հետ կապված միջադեպը դրա հետ է կապված:

Խոսելով տիրող մթնոլորտից ու նախկինների նկատմամբ իրականացվող քայլերից՝ Իսրայել Հակոբկոխյանն ասել է. «Ռոբերտ Քոչարյանը միայն մի բան չի կատարել իր ասածներից, երբ ժամանակին ասել էր՝ յուրաքանչյուրն իր արածների համար պետք է պատասխան տա ու պատասխան չի պահանջել»։

Հարցին՝ ինչպե՞ս կբնորոշի այն քայլերը, որոնք այսօր իրականացվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, բռնցքամարտիկը պատասխանել է. «Ոնց կարելի ա հերոսի հետ նման կերպ վարվել։ Էսօր Նիկոլին էլ ա հալալ, որ իրեն նոր մեքենա են գնում, ինքնաթիռ։ Դե, եթե Նիկոլին հասնում ա, բա ժողովրդին ի՞նչ ա հասնում»։

Իսրայել Հակոբկոխյանն իշխանության բոլոր քայլերը սուտ ու կեղծ է համարում, և հարցին՝ ո՞րն է Ձեզ համար այս իշխանության ամենամեծ սուտը, բռնցքամարտիկը նշել է. «Հիշու՞մ եք՝ ասում էր՝ գալիս եմ՝ ժողովրդին ծառայեմ, ինչ եկել ա, ասում ա՝ փռեմ ասֆալտին, պատերին խփեմ»։

դիտվել է 957 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am