Ոստիկանությունը որևէ մեկին ասֆալտին փռելու համար միջնորդի կարիք չունի. Հայկ Սարգսյանը՝ «Վստրեչի Ապերի» հայտարարության մասին (video)
«Չեմ հետեւել ընթացքին, միայն կարող եմ ասել, որ ուժային կառույցները գործել են օրենքի սահմաններում եւ ամեն ինչ անում են միայն օրենքի սահմաններում: ՀՀ-ում որեւէ մեկը չի կարող հետապնդվել՝ առանց օրենքի տառը պահելու եւ այս իմաստով կարող եմ ենթադրել, որ ոստիկանության գործողությունները բոլորը եղել են օրենքի սահմաններում»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, խոսելով՝ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տանն իրավապահների գործողությունների մասին:
