Համաշխարհային սպեկուլյանտի ներկայացուցիչ Լարիսա Մինասյանը փորձում է անգամ փաստաթղթեր կեղծել մեր մասին. Հայկ Բաբուխանյան (video)

«ՍԻՄ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դիտարկմամբ՝ Թուրքիան Արցախյան հարցի կարգավորման մեջ իրեն դրսևորել է մշտապես չորրորդ կողմ՝ խառնվելով բանակցային գործընթացին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:


Խոսելով ռուս-թուրքական հարաբերություններից՝ քաղաքական գործիչն ասել է. «Ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես լարված են եղել և մենք գտնվում ենք այս լարվածության կիզակետում: Մեր դիվանագիտության խնդիրն է՝ տիրող իրավիճակն օգտագործել ի նպաստ մեզ»:

Հարցին՝ կարողանո՞ւմ ենք մենք օգտվել իրավիճակից, Բաբուխանյանը պատասխանել է. «Մենք պետք է մեր հիմնական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ ազնիվ լինենք՝ ձգտելով ռուս-թուրքական հարաբերություններում չերևալ որպես կողմ՝ մտածելով մեր անվտանգության մասին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսի ժամանակ, վարչապետը հունից դուրս եկավ, երբ նրան հարց ուղղվեց իշխանության վերին օղակներում սորոսականներին պաշտոնների նշանակելու մասին: Պատասխանելով հարցին՝ վարչապետը «Իրավունք» թերթի լրագրողին հորդորեց իրենց թերթը հիմնողից հետաքրքրվել սորոսականների հետ հարաբերություններից: Հարցին՝ արդյոք այդ կոշտ քննադատությունը Ձեզ էր ուղղված, Հայկ Բաբուխանյանը պատասխանել է. «Անօրինական կերպով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինքնատիրապետման խնդիր ունի և գտնվում է շատ ծանր հոգեկան վիճակում: Եթե այդ վիրավորանքներն ուղղված էին մեզ, ապա նույն ձև մենք դա վերադարձնում ենք վարչապետին»:

Հայկ Բաբուխանյանը վստահ է, որ վարչապետը հունից դուրս եկավ այն պատճառով, որովհետև թե՛ ինքը, և թե՛ իր շրջապատի մարդիկ օգտվել ու օգտվում են «Սորոսի հիմնադրամից». «Սորոսականներն այն մարդիկ են, ովքեր զբաղվում են սորոսական գաղափարների տարածմամբ, այն է՝ ազգային արժեքների ոչնչացմամբ»:


Ըստ Հայկ Բաբուխանյանի՝ բոլոր բնագավառներում մենք այսօր խնդիր ունենք, իսկ ամենաշատը՝ տնտեսական ոլորտում. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսում պետական դավաճանների մասին: Նիկոլ Փաշինյանն այնքան անվստահություն ունի սեփական թիմի նկատմամբ, որ սկսել է դավաճաններ փնտրել, որն էլ հանգեցնում է քաղաքական հետապնդման»:

Դիտարկմանը՝ սա կապ ունի՞ առաջիկայում սպասվող հանրաքվեի հետ, Բաբուխանյանը պատասխանել է. «Անընդհատ «ծամելու» նոր թեմաներ են գցում հանրության առաջ: Ի վերջո՝ այս թատրոնը դառնում է անհետաքրքիր»:

դիտվել է 1710 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am