Ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ գործը կարճվել է, եւս 13 անձ շարունակում է մնալ մեղադրյալ

ՀՔԾ վարույթում քննվող «Մարտի 1»-ի քրեական գործով այս տարի մեկ բարձրաստիճան նախկին պաշտոնյայի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը։ Խոսքը գնում է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի մասին, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ։

«2020 թվականին որոշում է կայացվել Սաշա Միքայելի Աֆյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, որի որի օրինականությունը ստուգվել է Գլխավոր դատախազության կողմից։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ներկայումս նախաքննության փուլում գտնվող քրեական գործով անցնում է 13 մեղադրյալ, որոնց թվում կան բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։

Նշենք, որ 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ երեք անձ՝ Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը և Տիգրան Խաչատրյանը, մահացել են ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված «Չերյոմուխա 7» տեսակի զինատեսակից արձակված կրակոցներից։

Քննությամբ պարզվել է մահվան դեպքերը գրանցված տարածքում «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոց կիրառած ոստիկանների շրջանակը, որոնց թիվը 4-ն է եւ դեռ տարիներ առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք, նրանց մեղադրանք էր առաջադրվել. «ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լևոն Հակոբյանին և Ավետիք Աթաբեկյանին, ինչպես նաև ՝ թիվ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանին, Վարդան Սահակյանին դեռևս 2009թ. մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի կիրառումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր վնաս կամ մարդու մահ։ Այսօր նրանք եւս շարունակում են մնալ մեղադրյալ։

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ սահմանադրական կարգի տապալման համար։

Դատախազության գրավոր պատասխանի համաձայն՝ որպես մեղադրյալ են ներգրավված նաեւ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 2-րդ մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը եւ նրա տեղակալ Հովհաննես Թամամյանը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 2-րդ մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով։

Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը շարունակում է մեղադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, թեեւ նրա խափանման միջոցը փոխվել է եւ նա ազատվել է արգելանքից։

Քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով, քննիչ Արմեն Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանը՝ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

դիտվել է 1055 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am