«Այն դատավորը, որը որոշելու է մարդու ճակատագիրը՝ քրեական հարցերով, ընտանեկան հարցերով, պետք է լինի 35 տարեկանից ոչ պակաս, 40 տարեկան: Մենք ինչին դեմ ենք, դրա մեկնաբանությունը ունենք: Ոչ թե մեր քմահաճույքին նայելով ենք ասում, այլ ցանկացած օրենք ընդունելիս պետք է համեմատական կարգով նայել, թե բոլոր զարգացած, կարևորագույն երկրներում՝ կլինի ԱՄՆ-ն, Անգլիան, ինչպես են անում: Ճիշտ է՝ ես միշտ էլ կողմնակից եմ, որ երիտասարդները մեր արժանի փոխարինողներն են, պետք է իրենց լիարժեք հնարավորություն տրվի, բայց ոչ 25 տարեկանում՝ մարդու կյանքի, ճակատագրի հարցերով: Օրինակ՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, խնդրեմ, գնացեք նայեք, չի ընդունվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որն ԱԺ-ն երեկ ընդունեց առաջին ընթերցմամբ:
«25 տարեկանից թող լինեն դատավորներ, բայց տնտեսական հարցով: Դա լիարժեք կարող են կարգավորել: Մենք ներկայացնելու ենք, որ հիմնականում երիտասարդներն էլի թող դատավոր լինեն, բայց տնտեսական հարցով, փաստաթղթերի հարցով: Մենք վերևից աստղեր չենք իջեցնում, եթե ուզում ենք բան փոխել, պետք է նայել ու օգտվել միջազգային նորմերից»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը