Փորձաքար Փաշինյանի համար. ի՞նչ կլինի, եթե Արցախում նախագահ ընտրվի Վիտալի Բալասանյանը

«Իրատեսը» գրում է. 
 «Չնայած Արցախում նախագահի թեկնածուները բավական շատ են, բայց նրանց մեջ հայաստանյան իշխանությունների հանդեպ ընդգծված քննադատական վերաբերմունքով առանձնանում է Վիտալի Բալասանյանը։ Նախօրեին քարոզարշավի ընթացքում Բալասանյանը հայտարարեց «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է»:

Ընդհանրապես արցախյան ընտրությունները Փաշինյանի իշխանության համար փորձաքար են լինելու, քվեարկությունը ցույց կտա, թե ինչպես են արցախցիները գնահատում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն իրենց հանդեպ։

Այսինքն, այս ընտրությունները յուրահատուկ թեստ են՝ հակամարտության ուղղությամբ Փաշինյանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ։ Սա կարծես կոնկրետ մի հարցով հերթական հանրաքվեն է, պարզապես ոչ ուղղակի։ Թեկնածուներին նախընտրություն տալով, արցախցին նաեւ իր դրական կամ բացասական վերաբերմունքն է հայտնում այդ քաղաքականության վերաբերյալ։

Եթե Վիտալի Բալասանյանին ձայն տվողները մեծամասնություն կազմեն, նշանակում է Փաշինյանի քաղաքականությունը` հակամարտության եւ ընդհանրապես Արցախի հարցում, անընդունելի է նրանց համար։ Եթե անգամ չնչին տարբերությամբ այլ թեկնածու ընտրվի, էլի Նիկոլ Փաշինյանը մտածելու բան ունի։ Թեկնածուներից Վիտալի Բալասանյանին ենք ընդգծում, քանի որ հենց նա է հրապարակավ կոշտ արտահայտվում Նիկոլ Փաշինյանի հանդեպ։

Այնուամենայնիվ, մի պահ պատկերացնենք, որ Արցախում նախագահ է ընտրվել Վիտալի Բալասանյանը, ինչպիսի՞ն են լինելու երկու հայկական պետությունների ղեկավարների հարաբերությունները։ Մի կողմից Բալասանյանը Արցախի լինել-չլինելու հարցն է այսօր նժարին դնում՝ ակնհայտ ակնարկներով, մյուս կողմից էլ Փաշինյանն է դավադիրներ ու դավաճաններ փնտրում նաեւ Արցախում։ Անգամ դժվար է պատկերացնել, թե ինչ հնարավոր լարվածություն կարող է ստեղծվել Հայաստան-Արցախ հարաբերություններում, եթե արցախցիների մեծամասնությունը Վիտալի Բալասանյանի հետ համաձայն լինի ու նրան վստահության քվե տա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 582 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am