Կծող շներին «ուղղորդեք» քաղաքապետարան

«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության գլուխն այնքան խառն է կորոնավիրուսով, որ երբեմն այնպիսի հայտարարություններ է անում, որ չգիտես լաս, թե խնդաս։ Օրերս նախարարությունը «մխիթարեց» շան կծոցից տուժած քաղաքացիներին։ Ըստ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, «թափառող կենդանիների կողմից կծվածության դեպքերի աճի միտում չի նկատվում՝ ի դեմս այդ թեմայով համատարած պանիկայի»: 2019-ի մարտի 1-ից մինչեւ 2020-ի հունվարի 30-ը գրանցվել է 4466 կծվածության դեպք, որից 2767-ը տերով շների կողմից է, իսկ 1699-ը՝ թափառող:

Այսինքն, պատկան մարմինն ասում է, որ 11-ամսվա ընթացքում շուրջ 4500 մարդու կծվածությունը ահավոր չէ, խուճապի մի մատնվեք։ Դեռ չասենք, որ այս տվյալը քիչ է հավատ ներշնչում, բայց այնուամենայնիվ, շա՜տ հետաքրքիր է, թե 1 տարում քանի՞ մարդու պիտի շունը կծի, որ նախարարությունը համարի, որ դա խնդիր է։ Սակայն այս պահին նախարարության ուշադրությունը չշեղենք կորոնավիրուսից եւ դիտարկենք խնդիրը պատասխանատու գերատեսչության տիրույթում։

Թափառող շների հարձակումների, կծելու դեպքերի մասին ահազանգերը Երեւանում կտրուկ մեծացել են, սակայն քաղաքապետարանի անդորրը դրանից չի խախտվում։ Ասում են՝ իրավիճակը վերահսկում են։ Չնայած գրեթե ամեն օր շների հարձակման նոր դեպքի մասին են քաղաքացիները բարձրաձայնում։ Մինչդեռ քաղաքապետարանն այնպիսի վիճակագրություն է ներկայացնում, որ ապացուցում է այս խնդրում առկա բարձիթողի վիճակը։

Մի փոքր հետ գնալով արձանագրենք, որ իշխանափոխությունից հետո քրեական գործ հարուցեցին շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-իքսի» նկատմամբ (այս ընկերությունը հետագայում դադարեցրեց իր գործունեությունը թափառող շների դեմ պայքարի ոլորտում), որը, ըստ այդ ընկերության տվյալների, տարեկան շուրջ 30 հազար շուն էր ստերիլացնում կամ քնեցնում։

Հիմա քաղաքապետարանը հայտարարում է, թե Երեւանում 3000 թափառող շներ են ստերջացրել‚ իսկ մայրաքաղաքում առկա է ընդամենը 5000 թափառող կենդանի։ Փաստենք, որ այդ ընկերության գործունեության դադարեցումից հետո քաղաքապետարանը գրեթե ոչինչ չի արել‚ ու այս ընթացքում թափառող շների քանակը կտրուկ աճել է։ Այսինքն, եթե 30000-ի փոխարեն 3000 է ստերջացվում, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ թվերի հետ գործ ունենք։ Հիշեցնենք թվերի այս մանիպուլյատորներին, որ շները սերունդ են տալիս տարին երկու անգամ՝ ամեն անգամ ունենալով մոտ 4-5 ձագ‚ ու եթե նույնիսկ 3000 ստերջացում են արել, կենդանիների իրական թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճել է։

Հետաքրքիր է նաեւ՝ ինչ սկզբունքով է Երեւանի քաղաքապետարանը հաշվել‚ որ Երեւանում կա ընդամենը 5000 թափառող կենդանի։ Անընդհատ լսում ենք հայտարարություններ թվերի‚ տարվող աշխատանքների մասին‚ սակայն այդ ամենը հիմնավորող մասնագիտական բացատրություններ չկան։ Մտահոգիչ հարց է ծագում՝ քաղաքապետարանում սոցիալական այս լրջագույն խնդրի լուծման նկատմամբ կա՞ հստակ մշակված ռազմավարություն‚ թե՞ գործում են, ինչպես խելքներին փչում է։

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաեւ‚ որ առաջիկայում կբացվի թափառող կենդանիների կացարան‚ ինչից հետո խնդիրը կլուծվի։ Մինչդեռ քաղաքապետարանի պատասխանատուները պետք է իմանային, որ ողջ աշխարհում կացարանի նպատակը, թափառող կենդանիներին այնտեղ տանելով, նոր տերեր գտնելն է։ Եթե որոշ ժամանակ անց շան համար տեր չի գտնվում‚ ապա այդ կենդանին էֆթանազիայի է ենթարկվում‚ քանի որ կացարանները մշտապես համալրվում են նոր կենդանիներով‚ ուստի այնտեղ միշտ պետք է ազատ տեղեր լինեն նոր «բնակիչներ» ընդունելու համար։ Աշխարհի տարբեր երկրներում թափառող կենդանիների դեմ պայքարի մեթոդներին կարելի է ծանոթանալ անգամ համացանցի միջոցով։ Այդ տվյալներն ուսումնասիրելով տեսնում ենք‚ որ նույնիսկ կենդանիների նկատմամբ ամենահանդուրժողական հասարակություններ ունեցող եվրոպական երկրներում տարեկան հազարավոր թափառող կենդանիներ են քնեցվում։

Վերադառնալով առաջիկայում բացվելիք կացարանին‚ հետաքրքիր է՝ որտե՞ղ է այն գտնվելու։ Պարզ է, չէ՞, որ ոչ քաղաքի կենտրոնում, ոչ էլ բնակելի թաղամասերին մոտ այն չի կարող լինել՝ հաշվի առնելով մեծ թվով կենդանիների առկայությունը, նրանց հաչոցը եւ սանիտարահիգիենիկ այլ պայմանները։

Այնպես որ, պետք չէ խուճապի մատնվել. երբ թափառող շները խմբով հարձակվեն, փորձեք նրանց «ուղղորդել» դեպի քաղաքապետարան, հատկապես այն պաշտոնյաների մոտ, ովքեր օդից վերցրած վիճակագրություն են ներկայացնում։ Նրանք ագրեսիվ շների հետ հաստատ «լեզու կգտնեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am