Փաշինյանի թիմը հետևողականորեն անընդհատ «ինքնագոլի» հեղինակ է դառնում

«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ վարչապետ Փաշինյանի գլխավոր խնդիրը «ժողովրդի սիրելին» մնալու ձգտումն է։ Եվ նա իր մոտեցումները հիմնավորելու և ժողովրդի աչքին բարձրանալու համար հաճախ ժողովրդահաճո հայտարարություններ է անում, որոնց հիմնավորվածությունը, մեղմ ասած, հարցական է։ Ու այս հարցում վարչապետը շատ հաճախ ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն։

Թվում է, թե վարչապետի նման հայտարարությունները չպետք է օրինաչափություն դառնան այն ոլորտների պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների համար, որոնք ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական, պրոֆեսիոնալ մոտեցում պետք է ցուցաբերեն։ Սակայն պաշտոնյաները, որպես կանոն, հաճախ ընդօրինակում են վարչապետի պոպուլիստական հայտարարությունները։
Օրինակ՝ օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, «մոդային» տուրք տալով, հայտարարել է, թե ներկայիս դատական համակարգը խանգարում է, որ ներդրումներ գան, այսինքն՝ մինչև ՍԴ այս կազմը չփոխվի, ներդրումներ չեն գալու։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ մինչ այդ Փաշինյանն ասել էր, թե տնտեսության վրա «հանրաքվեն ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենալու, այլ հակառակը` կունենա աշխուժացնող ազդեցություն»:

Ստացվում է մի վիճակ, որ փաստացի առանձին գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ ցանկանում են «Նիկոլից ավելի նիկոլական» երևալ՝ անընդհատ կրկնելով նրա մտքերն ու գերկարևորելով, այսպես կոչված, հեղափոխության նշանակությունը։ Տպավորություն է, թե թիմի ներսում մրցավազք է սկսվել՝ ով ավելի շուտ կարդարացնի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի որևէ քայլ, ով ավելի կճոխացնի Փաշինյանի այս կամ այն միտքը, ով ավելի լավ կտեղավորվի «գծի մեջ»: Արդյունքում ստացվում է «բլթոցների» ամենօրյա հիթ-շքերթ:
Ու պատահական չէ, որ հաճախ կարելի է լսել կարծիք, թե ընդդիմությունն այսօր անելիք չունի, Փաշինյանի թիմը հետևողականորեն, ամենաբարձր մակարդակով անընդհատ «ինքնագոլի» հեղինակ է դառնում՝ ուրույն նպաստ բերելով «շեֆի» վարկանիշի անշեղ անկմանը:

Սրան գումարենք նաև այն տեղեկությունները, որ բազմաթիվ պաշտոնյաներ առաջիկայում կարող են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին, և իրավիճակն առավել ցայտուն կդառնա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am