Ատելության խոսքի դեմ՝ հայհոյանքով ու սպառնալիքով

Իշխանությունը որոշել է պայքարել խոսքի ազատության դեմ եւ դա փաթեթավորել է բռնության եւ ատելության քարոզի դեմ պայքար: Այսօր խորհրդարանում քննարկման էր դրված բռնության կոչի, դրա քարոզի եւ բռնությունն արդարացնելու համար կալանքի, տուգանքի, ազատազրկման տեսքով քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծերի փաթեթը, որը հեղինակել է Արդարադատության նախարարությունը: Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել անձի հանդեպ սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկ-սոցիալական ծագմամբ, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, կրոնական փոքրամասնությանը պատկանելով, գույքային վիճակով, տարիքով և այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:

«Խոսքի ազատության իրավունքը մեր օրերում չարաշահվում է, ոտնահարում մարդու պատիվն ու արժանապատվությունը: Սոցցանցերում կան համակարգիչների դիմաց նստած «դուխով» մարդիկ, որոնք վիրավորում են քաղաքական հայացքներ ունեցողներին, բռնության կոչեր անում, ատելության խոսք տարածում»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Ափսոսում եմ Արդարադատության նախարարության կատարած աշխատանքի համար, որովհետեւ այդ «դուխով» անձանց խրախուսում է նաեւ իշխանությունը: Այդ «դուխով» մարդկանց ծառայությունը դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին: Երբ ինձ «ֆեյսբուքում» վիրավորում են իմ քաղաքական հայացքների համար, բռնության եւ կարմիր մազերս կտրելու կոչեր անում, դա դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին, որովհետեւ նման ծառայությունը փորձ է անում ինձ լռեցնելու»,-ասաց Անի Սամսոնյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ինքն այն քաղաքական գործիչներից է, որը պարբերաբար հայտնվում է ատելության խոսքի թիրախում։ Մինչդեռ այսօր անհանգստանում է՝ չստացվի այնպես, որ ատելության խոսքի քրեականացումը վնասի խոսքի ազատությանը։
«Իրական օգտատեր անգամ կոչ էր անում ինձ վառել հրապարակում, վառել ինչպես Ժաննա դ’Արկին։ Ինձ համար այսօր ատելության և թշնամանքի խոսքը ազգային անվտանգության վտանգ է ներկայացնում։ Բայց ինչպե՞ս օրենսդրորեն սա կարգավորել։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում օրենսդրական այն ոսկերչական իրապես գրագետ լուծումները, որոնցով մենք չենք վնասելու խոսքի ազատությանը, որ սողանցք չենք թողնելու տարատեսակ չարաշահումների համար»,– ասաց Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ բանաձեւը տարիներ շարունակ չեն կարողանում սահմանել մինչեւ անգամ ԵԽԽՎ-ում:

ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն էլ նկատեց. «Հասկանալի չէ, թե ինչ է նշանակում ծնունդով պայմանավորված բռնության կոչ: Բացի այդ, եթե որեւէ քաղաքացի բռնության կոչ պարունակող հայտարարություն է տեղադրում իր էջում, իսկ ես, ենթադրենք, «լայքում» եմ դա, այս դեպքում համարվո՞ւմ է, որ ես բռնության հրապարակային արդարացում եմ անում: Ուստի բռնության կոչը հրապարակային արդարացնելու դրույթը եւս խնդրահարույց է»:

ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ առաջարկեց կարճատեւ լարել հիշողությունը. «Հիշենք, թե այս ամենն ինչից է սկսվել՝ միմյանց չհարգելուց, անհանդուրժողականությունից, քաղաքական բանավեճը միջանձնային հարաբերությունների մակարդակի իջեցնելուց: Մարդիկ, որոնք ժամանակին հայհոյանք էին գրում պատգամավորների եւ այլ անձանց մասին, հիմա պատգամավոր են դարձել եւ չեն ամաչել արածի համար: Նրանք չեն երկմտում մարդկանց մեղադրել մի բանում՝ առանց հաշվի առնելու մարդու անցած ճանապարհը կամ մարտական ճանապարհը: Մինչեւ չսովորենք իրար հարգել եւ այս ամբիոնը բամբասանք տարածելու համար չօգտագործել, արդյունքի չենք հասնի: Պիտի սովորենք լսել միմյանց եւ հանրությանը շերտերի չբաժանել: Քանի դեռ այս ամբիոնից ասում ենք, որ ով բարեւել է ինչ-որ մեկին, ուրեմն տականք է, պետք է վառել, ծեփել, փռել, նման օրենքները մեզ չեն փրկելու: Ատելության դոզան համացանցից մտել է իրական կյանք, երբ մարդիկ ազդանշան տալու համար իրար դանակահարում են, նարդի խաղալիս՝ ծեծում: Սրա դեմ առաջինը քաղաքական էլիտան պետք է պայքարի»:
Ու մինչ իշխանականները չէին ավարտել իրենց պուպուշ-պուպուշ ելույթները այս նախագծի մասին, տեղի ունեցավ Գեւորգ Պապոյան-Էդմոն Մարուքյան փոխհրաձգություն: Իրավիճակը լարվեց, միմյանց հայհոյեցին, անգամ հասավ սպառնալիքների։

Անի Սահակյան

դիտվել է 1481 անգամ
Լրահոս
Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am