«Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Արցախի և Հայաստանի՝ չկա հայ ազգը». Ռուբեն Վարդանյան/տեսանյութ/

Չորս օրվա պատերազմը ցույց տվեց առաջինը, որ մենք՝ որպես ազգ, կարող ենք միանգամից միանալ իրար և կարող ենք միանգամից անել ամեն ինչ, որ չնայած և´ զոհերին, և´ շատ դժվարություններին, և´ շատ լուրջ հարցերին, որ պետք է պատասխանենք, մենք կարող ենք պայքարել և կարող ենք մեր հույսը դնել միայն մեզ վրա: Մեր ազգը պետք է ամեն ինչ անի, որ այս հաղթանակը ժամանակավոր չլինի, այլ լինի այն ֆունդամենտը, որը մեզ թույլ է տալու առաջ նայել՝ դեպի ապագա 50-100 տարիները: Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Արցախի և Հայաստանի՝ չկա հայ ազգը: Երբ պատերազմ է, դու հասկանում ես՝ ունես ղեկավար, որի շուրջ պիտի միանաս, և ղեկավարը գլխավոր ղեկավարն է մեր բանակի` ազգի: Նրա շուրջը պիտի միանանք»,- ասում է «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր, IdeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Բանաձև» հաղորդաշարի հետ զրույցում՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմին ու դրանից քաղած դասերին: Խոսելով Արցախում իրականացվող ծրագրերի մասին՝ Ռուբեն Վարդանյանն ասում է, որ պատրաստ է աջակցել ԼՂՀ և ՀՀ ղեկավարությանը՝ Արցախի պաշտպանության հարցում։ «Եվ ինչ-որ հարցեր, եթե պետք լինի, մենք միշտ էլ կանգնած ենք նրանց կողքին: Այդ կողմից ես չեմ տեսնում գաղափար, որ մեկ մարդը պետք է անի: Առաջին հերթին՝ ղեկավարությունն է պատասխանատվություն կրում ընդհանուր հայ ազգի պաշտպանության համար: Այդ պատասխանատվությունը կրելն է նրանց իրավունք տալիս, որ նրանք ինչ-որ բաներ էլ պահանջեն: Դրա համար պետք է հասկանանք, որ Արցախի պաշտպանությունը Բակո Սահակյանի և Սերժ Ազատի Սարգսյանի պարտականությունն ու ուժն է, որ իրենք պետք է օգտագործեն և՛ սփյուռքի, և՛ Հայաստանի, և՛ հայ ազգի ուժը, որպեսզի այդ պաշտպանությունը լինի հաջող և կտրուկ»,- ընդգծել է նա:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am