Որդիներս առաջնագծում լուրջ ծրագրեր են իրականացնում, թե ինչ, չեմ կարող ասել. Գագիկ Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կարծում է՝ գովելի չէ այս պահին քննարկել օլիգարխների տղաների առաջնագծում լինելու հարցը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները հիմա առաջնագծում են և լուրջ ծրագրեր են իրականացնում, որոնց մասին նախարարը նպատակահարմար չի համարում բարձրաձայնել: «Լուրջ ծրագրեր են իրականացնում, թե ինչ, չեմ կարող ասել, ցավոք սրտի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ի պատասխան դիտարկման, որ առաջնագծում ՀՀ սոցիալապես անապահով խավի զավակներն են: «Ես կարծում եմ, որ բոլորը պետք է ծառայեն բանակում ըստ օրենքի, ուղղակի պատերազմական շրջանում ավելի ցայտուն է երեւում սոցիալական բեւեռվածության խնդիրը: Միշտ էլ լինում են իրականության մեջ նման համադրություններ եւ այս պահին նման թեմաներ քննարկելը գովելի չէ: Ցանկացած մարդ, եթե կարող է, պետք է իր օժանդակությունը ցուցաբերի բանակին, նաեւ կառավարությունը»,- ասաց Գագիկ Խաչատրյանը: Լրագրողի հարցին՝ ի՞նչ սոցիալական արդարության մասին է խոսքը, եթե իր եւ իր կնոջ ունեցվածքը միլիարդներով են չափում, նախարարը պատասխանեց. «Եթե տենց համեմատության մեջ դնենք, ձեր մեջ էլ կարող է լինել տարբերություն, ես միշտ ասել եմ, որ պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված, այլ չհայտարարագրված գումարներից»: Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ այդքան գումար կարողացավ կուտակել նախարար լինելով, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ դա երկար տարիների աշխատանքի արդյունք է: Նա նաեւ վստահեցրեց, որ, ինքն էլ, մյուս պաշտոնյաներն էլ, օգնություն ցուցաբերել են  Ղարաբաղին: «Ես ինքս էլ օժանդակել եմ, բայց դա հրապարակման ենթակա չէ: Այն ծրագրերը, որոնք մենք ենք իրականացնում, հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա: Լրագրողները Ֆինանսների նախարարին նաև հիշեցրեցին մոտ երկու ամիս առաջ մամուլում հայտնված սկանդալային տեսանյութի մասին, որտեղ խոսվում էր, որ նրա եղբորորդին զբաղված է կոռուպցիայով: «Ով որ համացանցում տեղադրել ա, սցենարիստին հարցրեք, ինքն էլ կասի: Ես կարծում եմ, որ իմ եղբորորդին բացարձակապես անմեղ է»,-ասաց Գագիկ Խաչատրյանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am