Իշխանության ներսի ՀՀԿ-ն

Գործող իշխանությունը օրենքներ խախտելու ռեկորդներ է սահմանում: Այսօր հերթը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, սահմանադրական հանրաքվեի Այո-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանինն էր, նա օրենքը խախտեց թիվ մեկ օրենսդիր մարմնում՝ ԱԺ ամբիոնից: Աժ-ում կառավարության անդամենրի և պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը Պապիկյանից հետաքրքրվեց, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն հայտարարությունները, որոնց համաձայն մարզպետներն իրենց մոտ են կանչում ենթականերին ու հրամայում աշխատել «Այո»-ի օգտին։ «Ես բացառում եմ որ մեր քաղաքական ուժի, «Այո»-ի շտաբի, առավել ևս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ։ Նման հրահանգ չի եղել։ Ես նաև հայտարարել եմ, որ որևէ համայնքապետ թող արջի ծառայություններ չմատուցի։
Բայց, քանի որ կա մանիպուլյացիայի որոշակի հիմք կամ քողարկված մանիպուլյացիա ես ուզում եմ նաեւ Ձեր հարցերին պատասխանել։ Չգնանք այն դաշտ որ մենք պաշտպանվում ենք։ Հայաստանի քաղաքացուն տրված է հնարավորություն քվեարկել իր մտքով, խղճով ու կամքով։ Մենք մեր լիազորությունները չշրջանցելով միեւնույն ժամանակ տուրք չեն տալու Ձեր մանիպուլացիաներին»,-նշեց Պապիկյանը։
Նախարարի ելույթից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դիտողություն արեց այն մասին, որ Պապիկյանն իր լիազորությունները կատարելիս քարոզչություն իրականացրեց։

«Պարոն Պապիկյան․ եկեք արձանագրենք, որ ձեր պոշտոնեական լիազորությունները կատարելիս հենց հիմա դուք քարոզչություն էիք անում, ինչն օրենքում արգելված է։ Հուսով եմ սա չի շարունակվելու։ Հարց ու պատասխանի նիստերի դահլիճում ներկա գտնվելը բխում է պաշտոնական լիազորություններից և նախարարի լիազորությունները չի սահմանվում ժամերով»,- նկատեց Գորգիսյանը՝ ի պատասխան կառավարական օթյակից հնչող հրճվալից բացականչություններին, թե աշխատանքային ժամն արդեն ավարտված է: Խորհրդարանից դուրս իրավաբանները Պապիկյանի ելույթից հետո նույնպես արձանագրեցին, որ նա օրենք է խախտել՝ Հանրաքվեի մասին օրենքը: Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։

Այն «բացատրությունը», որ փաստը տեղի է ունեցել ժամը 18:00-ից հետո, հետևաբար՝ քարոզչությունը թույլատրելի էր, ամբողջովին հիմնազուրկ է, քանի որ եթե անձը հանդես է գալիս ի պաշտոնե (որպես պաշտոնատար անձ)՝ ինչպես տվյալ դեպքում էր, որևէ նշանակություն չունի օրը կամ ժամը։ Ինչպես ասում են ՝ՀՀԿ-ի ժամանակները շարունակվում են, ավելին, տպավորություն է, որ նոր իշխանությունների միջեւ ՀՀԿ-ն է նստած եւ ցանկացած հարցում նրանք չեն դավաճանում նախկինների փիլիսոփայությունը:

Անի Սահակյան

 

դիտվել է 2288 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am