Նիկոլ Փաշինյանը մաքրում է Սերժ Սարգսյանին


Նիկոլ Փաշինյանը կրակն է ընկել իր հայտարարությունների ձեռքը: Հեղափոխությունից հետո նա ասում էր, թե նախկինում գործարարները Բաղրամյան 26 ճամպրուկով փող են տարել, մինչ օրս ոչ փող տանողներն են հայտնաբերվել, ոչ էլ փող վերցնողը: Ու քանի դեռ Փաշինյանը չի ապացուցել իր մեղարանքները, կնշանակի իրականում ինքը սխալ էր, եւ իրականում Սերժ Սարգսյանը ոչ թալանել է պետությունը, ոչ էլ գործարարներից նալոգ վերցրել: Շուրջ մեկ տարի առաջ` 2019թ–ի փետրվարին , խոսելով կառավարության անդամների ստացած պարգևավճարների չափերի մասին, վարչապետ Փաշինյանը նշել էր նաեւ, որ այդ պարգևավճարները հրապարակային ստացող մարդիկ հեղափոխությունից առաջ ծրարով փող էին ստանում։ Նրա համոզմամբ, մասնագետը 150 000 դրամ աշխատավարձով պետական համակարգում չի մնա, եթե մասնավորից 800 000–ի առաջարկ ստանա։

Ինչպես հայտնի է՝ պետական ապարատի պարգեւավճարներն
այլեւս սպառնում են դատարկել բյուջեն, շատերն են ահազանգում, որ սա ըստ էության թալան է բյուջեից:
Եւ այսօր, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր, սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանը վարչապետին հիշեցրեց իր հայտարարությունը եւ հետաքրքրվեց պետական համակարգում ստվերային աշխատավարձերից։ Վարչապետն էլ սովորության համաձայն դիմեց կրուտիտի ժանրին եւ իրավիճակը շրջեց Թանդիլյանի դեմ, վերջինից ճշտելով` Թանդիլյանը նախարարի պաշտոնում ծրարով փող ստացե՞լ է, թե ոչ։Վարչապետը նշեց, որ ծրարով աշխատավարձերի մասին հայտարարությունն ինքն արել է այն ժամանակ, երբ նման երևույթ պետական համակարգում արդեն բացառված է եղել։ Մանե Թանդիլյանը, սակայն պնդեց, որ վարչապետն այսօր այդ հարցը տա նաև իր ենթակա ներկայիս նախարարներին։ Վարչապետն էլ որոշեց սկսել իր ղեկավարած կառավարությունում որոշ ժամանակ աշխատած Մանե Թանդիլյանին: Եւ քանի որ Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ պեչենու բաղերից, հարցապնդումը շարունակեց Էդմոն Մարուքյանը, նա ծամեց-դրեց վարչապետի բերանը՝հիշեցնելով, որ Թանդիլյանը նկատի ուներ նոր կառավարության հին դեմքերին.<<Հիմա ձեր կաբինետում նախկին կառավարությունից մարդիկ կան, օրինակ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք՝ ծրարներով փող ստացել է թե ոչ: Եթե ինքը չի ստացել, կարո՞ղ է ինքը տեսել է, թե ով է ստացել, կամ ունի տեղեկություն, թե ովքեր են ստացել»: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Այնպես չի, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած մարդկանց շրջանակի մասին: Այդպիսի տեղեկություններ կան նաեւ նախկին նախարարների մասին, որոնք այսօր ԱԺ պատգամավոր են: Ես այդ մարդկանց էլ չեմ կանչել ու հարցրել՝ դա ճիշտ է, թե ոչ: Որովհետեւ կան իրավապահ մարմիններ: Հիմա ես այս ամբիոնից ասե՞մ՝ էդ ինչ օպերատիվ տեղեկություն է, ում մասին է եւ ինչ կարգի վճարման մասին է խոսքը: Որքանո՞վ դա ճիշտ կլինի»:

«Հարցն այն է, որ եթե տիկին Թանդիլյանը ծրարով փող ստանար, պետք է ձեզնից ստանար: Եթե նախկին իշխանության նախարարները ծրարով փող ստանային, պետք է Սերժ Սարգսյանից ստանային»,-հակադարձեց Մարուքյանը
Վարչապետն էլ արձագանքեց. «Իսկ ով ասաց, որ ես պետք է տայի էդ փողը«»: Նա կոչ արեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին այդ ծրարով փող ստանալու մասին հարցը տալ հենց այն նախարարներին, որոնք նախկինում աշխատել են. «Որովհետեւ եթե ես հիմա ասեմ՝ այո, ես իրենց հարցրել եմ, ասելու եք՝ բա ի՞նչ ասեց: Հարգելի ԼՀԿ-ի ներկայացուցիչներ, հարց տվեք այդ նախարարներին, ինձնից ի՞նչ եք ուզում»: Իրականում ակնհայտ է, որ Փաշինյանը մնացել է իր հայտարարությունների տակ ու նախկիններին ուղղված որեւէ մեղադրանք մինչ օրս չի կարողացել ապացուցել:

Անի Սահակյան

դիտվել է 4604 անգամ
Լրահոս
Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am