Ադրբեջանում զինծառայողների աշխատավարձը նվազեցվել է

Ադրբեջանի զինված ուժերի 3 հազարից ավելի զինծառայողների աշխատավարձերը 2016 թվականի հունվարի 1-ից 30-50 տոկոսով իջեցվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է minval.az լրատվական կայքը` հղում կատարելով «Խազար» ռազմական գիտահետազոտական ինստիտուտին (Caspian Defense Studies Institute), որն իր հերթին հղում է կատարում Ադրբեջանի ԶՈւ ԳՇ տեղեկացված աղբյուրներին:   Ըստ այդ աղբյուրի` վախենալով իրարանցում առաջանալուց, զինծառայողների մեծ մասը նախապես չի տեղեկացվել այդ որոշման մասին:   «Աղբյուրը պնդում է, որ ՊՆ և ԳՇ ապարատի տասնյակ աշխատակիցների պաշտոններն իջեցվելու են և ուղարկվելու են զորամասեր: Համապատասխանաբար, նրանց աշխատավարձերն իջեցվելու են: Աղբյուրը հավելել է, որ դեկտեմբերին և հունվարին Ադրբեջանի ՊՆ որոշ զորամիավորումներ լուծարվել են և կորպուսների ղեկավարության մեջ կրճատումներ է սկսվել: Մոտ ժամանակում սպասվում են նաև լուրջ կառուցվածքային փոփոխություններ բանակում»,- հայտնում է կայքը: Ըստ հրապարակման` այդ փոփոխությունները կապված են նավթի գների անկման և մանաթի արժեզրկման հետ: Նշվում է նաև, որ որոշում է ընդունվել անորոշ ժամանակով հետաձգել մեծ թվով զորամասերի շինարարությունն ու վերակառուցումը, զինծառայողների համար բնակարանների շինարարությունը, ինչպես նաև կրճատել զորավարժանքների թիվը: Փոփոխությունները կվերաբերվեն նաև զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը», -հայտնել է կայքը:   Ադրբեջանի 2016 թվականի ռազմական բյուջեն 2015 թվականին համեմատ կիսով չափ կրճատվել է: «Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցյալ դեկտեմբերի 8-ին ստորագրել է 2016 թվականի համար երկրի պետական բյուջեի մասին օրենքը, որում պաշտպանական ոլորտի համար ծախսերը նախատեսված են 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, ինչը կազմում է ամբողջ բյուջետային ծախսերի 12,6 տոկոսը:   Նշվում է, որ պաշտպանական ոլորտի համար նախատեսված ծախսերի 1 մլրդ 463 մլն 3,9 հազար մանաթը հատկացվել է պաշտպանության նախարարությանը, 210 մլն 919 հազար մանաթ մասը` պետական սահմանային ծառայությանը, 108 մլն 894 հազար մասը` ազգային անվտանգության նախարարությանը, մնացած մասը` այլ պաշտպանական նշանակության կառույցներին:   Թերթը նշում է, որ 2015 թվականի պետբյուջեում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսված են եղել 3 մլրդ 783 մլն մանաթ, որը պետք է կազմեր 2015 թվականի պետբյուջեի 17,9 տոկոսը: 2016 թվականի համար նախատեսված ռազմական ծախսերն Ադրբեջանի պետբյուջեում, այս տարվա հետ համեմատ, մոտ երկու անգամ փոքր է:   Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 20 դոլարով ցածր է:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am