Հայ-վրացական խնջույքից բացի ի՞նչ կոնկրետ արդյունք կա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր: Այդ առիթով մայրաքաղաք Թբիլիսիի գլխավոր փողոցները զարդարվել էին Հայաստանի դրոշներով:

Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի, իսկ վերջինս էլ՝ Հայաստանի համար, վրաց գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ այս բարդ տարածաշրջանում կայունությունը երկու երկրների զարգացման անխուսափելի հիմքն է: «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային և բոլոր այն հարցերի մասին, որոնք այսօր շոշափվում են», - ասաց Գախարիան: Փաշինյանն ընդգծեց, որ ժամանակն է մտածել եթե ոչ ապագա հազարամյակների, ապա գոնե հարյուրամյակների համատեղ զարգացման մասին, և սա պարզապես գեղեցիկ ձևակերպում չէ, այլ ռազմավարություն:

Գեորգի Գախարիան նշեց՝ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Նիկոլ Փաշինյանն էլ ողջունեց այս դիրքորոշումը. - «Եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, ապա վաղուց դրանք լուծված կլինեին։ Մենք յուրաքանչյուր հակամարտություն դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ։ Ուրախ եմ, որ այս առումով կարող ենք գործնական և կառուցողական երկխոսություն ունենալ և ունենք Վրաստանի մեր գործընկերների հետ»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ էական նշանակություն ունի ժողովրդավարությունը, որովհետև եթե մարդիկ Հայաստանը և Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական տարածք, ապա երկրների ներդրումային գրավչությունը կմեծանա։

Փաշինյանն առանձնահատուկ ողջունեց թիֆլիսահայությանը՝ ընդգծելով՝ Թբիլիսին շարունակում է մնալ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Նա նկատեց՝ հայ-վրացական հարաբերություններում բացառիկ մթնոլորտ է, և նախկինում ավելի լավ այս հարաբերությունները չեն եղել, սա նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանի և Վրաստանի համար: «Քաղաքականության հիմքում դնում ենք համահայկականության գաղափարը, որովհետև համայն հայությունն ունի այնպիսի ներուժ, որպեսզի երաշխավորի անկախ, ինքնիշխան Հայաստանի գոյությունը, որպեսզի ուրիշ որևէ մեկը չտնօրինի Հայաստանը», - ասել է Փաշինյանը:

Մարտի 3-ին հայկական պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։

ԱԳ նախարարները ընդգծել են փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական երկխոսության առկա մակարդակը: Նրանք ուղենշել են երկկողմ օրակարգի առավել հարստացման և ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, որոնց հիմքում ընկած է երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածության ընկալումը: «Զոհրաբ Մնացականյանը և Դավիդ Զալկալիանին կարևորեցին մարդկանց միջև շփումների դյուրացումը և հասարակությունների միջև կապի ամրապնդումը, որի վերաբերյալ վերջիններիս կողմից ստորագրվեց մտադրությունների հուշագիր: Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին»: Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներ:

Փորձենք հասկանալ, թե բացի բարի ցանկություններ հայտնելուց՝ ի՞նչ նոր քար է ավելացվել վերջին երկու տարիների ընթացքում հայ-վրացական հարաբերություններում:
Փաշինյանը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո է Թբիլիսի մեկնել, նրա վրաց պաշտոնակիցները եկել են Հայաստան, Վրաստանի նախագահը՝ նույնպես, հայկական պատվիրակություններն են մեկնել Թբիլիսի:

Կա՞ որևէ նոր պայմանավորվածություն, որևէ կոնկրետ ծրագիր, նախաձեռնություն, որոնք կնքել են Հայաստանի և Վրաստանի իշխանությունները... Չկա՛:

Եթե երկու տարում ոչինչ չի ավելացվել հնին, հիմա միայն խոսվում է աննախադեպ մթնոլորտի մասին, ուրեմն գոնե պետք է ներկայացնել, թե ինչ նորություն կա այդ աննախադեպության հիմքը շեշտելու համար:

Թե՞ միայն հայ-վրացական խնջույքի, վրացական շնորհալի երգչախմբի վրացական և հայկական երգերի կատարումներով են Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների մակարդակն ու առաջընթացը որոշվում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2098 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am