Փաշինյանի ինքնախոստովանությունը. չաշխատող պետություն

Կորոնավիրուսի հայտնաբերման օրը Նիկոլ Փաշինյանը վարչապետից դարձավ հանրապետության գլխավոր համաճարակաբան։ Նա բացատրություններ է տալիս վիրուսի թեմայով, հայտնում թեստերի պատասխանները, ցուցումներ տալիս հիգիենայի կանոնների վերաբերյալ։

Նիկոլն ամեն ինչ է աշխատում ու հայտնվում ամենուրեք։ Մարտի 1–ին նա երեք բան արեց. առանց դիմակ հագնելու հայտնեց վիրուսի մասին, սգո դիմակը հագած գնաց Մյասնիկյանի արձանի մոտ՝ մարտի 1–ին զոհվածների համար ծաղիկ դնելու և օրվա վերջում իր իրական դեմքով տժժաց Ծաղկաձորում։

Վիրուսը փրկեց մարտի 1–ի տապալվելիք երթը։ Գլխաքանակը չէր ապահովվում, և հետևաբար վիրուս հայտնաբերվեց, կամ էլ՝ վաղուց հայտնաբերվածի մասին հայտարարվեց։ Եթե վիրուս չլիներ, ապա Նիկոլն այն կհորիներ որպես «ատմազկա»։

Նիկոլը հաստատ չէր ուզում, բայց ինքնախոստովանություն արեց։ Նա ասաց, որ մեր պետությունը չի աշխատում։ Այլապես ինչպե՞ս հասկանալ ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ նրա այն ասածը, թե բա հեսա «լայվս» պրծնեմ, գնամ դեղատուն տեսնեմ՝ իրո՞ք դիմակներ չկան։

Եթե վարչապետն անձամբ է ուզում ստուգել դեղատանը դիմակ կա, թե չէ, ապա դա նշանակում է.

1. իր թիմում չկա մարդ, որին ինքը կվստահի ու նրան կհանձնարարի ստուգել դիմակ կա, թե չէ,

2. նրան իրական տեղեկատվություն չի հասնում, քանզի նա չգիտեր, որ լայվից էլ շատ վաղուց դիմակ չկար դեղատներում,

3. պետական ինստիտուտները չեն աշխատում։

Հարց է առաջանում, թե ի՞նչ փոխվեց դեղատուն նրա այցից հետո։ Դիմակ ինչպես չկար, այնպես էլ շարունակում է չլինել։

Նշանակում է՝ իրեն շոուն է պետք։ Ռեալիթի շոուն։ Գնա դեղատուն, գյալաջի անի, սելֆի անի ու գնա պատրաստվի մյուս անիմաստ «լայվին»։ Ոչինչ, որ նրա որոշումից տուժեց մեր երկրի թիվ մեկ տուրիստական կենտրոնը։

Մի ժամանակ էլ ուղիղ եթերում լոլիկի ու բադրիջանի գներն էր ճշտում, երբ գները թռել էին։ Եվ ի՞նչ։ Ոչի՛նչ, գները շարունակեցին բարձրանալ։

Փաշինյանն իրենով է փոխարինել պետությունը և աշխատում է ամեն ինչ։ Թիմակիցները դեկորատիվ ֆունկցիա են կատարում։ Մի օր նա դատախազ է, մի օր՝ ՀՔԾ պետ, հաջորդ օրը՝ վիճակագիր, հետո՝ ՀԴՄ պահանջող հարկայինի տեսուչ, պահի տակ՝ մաքսայինում թատրոն տվող, հիմա՝ համաճարակաբան, իսկ ամեն օր՝ թամաշայիստ։ Բայց երբեք՝ վարչապետ։ Իրակա՛ն վարչապետ։

Հայկ Ուսունց

դիտվել է 994 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am