Ավտովթար Երևանում. 36-ամյա վարորդը Toyota Land Cruiser Prado-ով բախվել է կայանված Nissan-ին և կողաշրջվել

Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 5/10 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 36-ամյա Մ. Հ-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 36 OC 721 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 35 CM 160 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 RD 916 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Prado-ն կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում զննել են վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վնասվածքներ չի ստացել։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիք Բազիկյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են նույն դասակի տեսուչներ Արման Վիրաբյանն ու Գեորգի Աշչիյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, և մինչ կժամաներ հետաքննիչը, պարզվեց, որ վթարի հետևանքով տուժածներ չկան և հետաքննիչն անելիք չունի։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Prado-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով դրանից հետո հեռացել է դեպքի վայրից։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի, Opel-ի, ինչպես նաև վթարային վիրավիճակ ստեղծած և դեպքի վայրից հեռացած վարորդի ինքնությունն ու նրա վարած ավտոմեքենայի մակնիշը։

դիտվել է 589 անգամ
Լրահոս
«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան Նարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում ու իրենց գոհունակությունն են հայտնում․ Կիրանցի բնակչուհու արձագանքը Վիճաբանություն, նռնակի պայթեցում՝ բակում.Ֆուչիկի փողոցում միջադեպի գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ, սակայն դատարանը դրանք հաշվի կառնի․ դատարանը մերժեց միջնորդությունը Դատախազությունը բանակցում է Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարը Հայաստան վերադարձնելու համար Տեղի է ունեցել գազի արտահոսք. ոստիկանությունը՝ ավտոմեքենայում պայթյունի դեպքի մասին Ընդամենը 1 միլիարդ դրամ ՝ ջրհեղեղից տուժած 1000 ֆիզիկական անձանց և 251 օբյեկտների տերերին Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն 50 հազար դոլարի հիփոթեք ունեմ, ինձ պարգևավճարը պետք է, որ մարեմ. Հովիկ Աղազարյան․ 24news Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա Տեսա՛ք, Նիկոլը Կիրանցում ցույց տվեց ամենասարսափելին․ Նաիրա Զոհրաբյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը «փչացրեց» Տիգրան Խզմալյանին (video) Նիկոլի քաղաքական «կապիկությունները»․ նա նոր տերեր է փնտրում․ Հայկ Նահապետյան (video) Լուլուն և Արփի Դավոյանը գոհացել են ադրբեջանցիներից․ Էդգար Ղազարյան (video) Բեյրութից ենք եկել, որ մշտական մնանք Հայաստանում, Սրբազանի հետ ենք, Շարժումը հաջողելու է (video) Լուլուից «լափը վերցրու», տես՝ ինչ է անելու. զոհվածի հայր (video) Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են. Արթուր Չախոյան Արցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Հանդիպել ենք Սրբազան պայքարի ժամանակ կալանավորված մեր բոլոր ընկերներին. Գեղամ Մանուկյան (video) Բանակում մահերին միշտ նախորդել է Ալիևի կոնկրետ հայտարարությունը․ ի՞նչ է ակնարկում Ղազարյանը (video) Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am