Հրեշտակ մի ըսեր, մե՜ղք է

Կադրերի հարցը եղել եւ մնում է բոլոր ժամանակների աքիլեսյան գարշապարը:
Բայց հատկապես գործող իշխանությունն առանձնանում է բազում առանձնահատկություններով: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիֆլիսահայերի հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել է կադրերից եւ ասել, որ չի կարող ասել, թե իրենց կադրային քաղաքականությունն իդեալական է։
«Մենք իդեալական չենք եւ դա լավ է, որովհետեւ յուրաքանչյուր մարդու ամենամեծ ուսուցիչը իր սխալներն են: Եթե քո շրջապատում ամեն ինչ իդելական է, դու փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն չունես: Հետեւաբար պետք է լինեն սխալներ, ձախողումներ, այլ բան է, որ այդ սխալները չպետք է ճակատագրական լինեն: Սխալը առաջընթացի կարեւորագույն գրավականն է:Այո, մեր կադրային քաղաքականությունն իդեալական չէ, բայց մենք չենք վախենում դա խոստովանելուց: Եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվում կոռուպցիայի մեղադրանքով, դա խոստովանություն է, որ ամեն ինչ իդեալական չէ: Մենք մեր ժողովրդին չենք խաբում: Ամենակարեւորը վստահությունն է։ Ժողովուրդը պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը բացառվում է, որ իրենից ինչ-որ բան թաքցնի: Մենք մեր թերություններն էլ չենք թաքցնում:
Երբ վերջերս խոսում էի իրավապահ համակարգում դավաճանների մասին, դա նույնպես խոստովանություն է: Հետո երբ մտածում տանջվում եմ այդ թեմայով, ինձ օգնության է գալիս Սուրբ գիրքը: Եվ Սուրբ գիրքը գալիս է օգնության, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի 10 առաքյալների մեջ կար դավաճան: Այնպես, որ եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի կարծելը, որ որեւէ վարչապետ դա կարող է անել»,-նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եթե չասենք զավեշտալի, առնվազն տրագիկոմեդիկ է: Մի պարզ պատճառով, որ Փաշինյանն իրականում կադրեր չունի, ինքն այս երկրի եւ ֆինանսների նախարարն է եւ արդարադատության, եւ առողջապահության եւ ցանկացած հարցերի նախարարը: Միայն վերջին օրերի քրոնիկոնը վերծանելն ինքնին բավական է ասվածն ապացուցելու: Կորոնովիրուսի հետ կապված լուրն անգամ երկրի վարչապետը հայտնեց, եւ ընդհանրապես վարչապետի ակտիվությունն այս թեմայով վկայում է մի բանի մասին, որ առողջապահության նախարարությունում մի խելքը գլխին վարչության պետ էլ չկա, որ այս բոլոր գործերով զբաղվի:Ո ւստի, երբ ասվում է, թե Հիսուսի առաքյալների մեջ էլ կային դավաճաններ ու առհասարակ խոսվում է վատ կադրերից, Փաշինյանը ըստ էության նկատի ունի հենց իրեն՝ ինքն է թե դավաճանը, թե կոռուցիոները, թե լավը, թե խելացին եւ այսպես շարունակ: Իսկ եթե երեւույթին նայենք հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների հայտարարություններ, ապա իրավիճակն ավելի կխճճվի: Սրանից ամիսներ առաջ Փաշինյանը վստահեցնում էր, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, հետո հայտարարեց, որ իրավապահ համակարգում դավաճանների պակաս չկա, շատերն են խոչընդոտում կոռուպցիայի դեմ պայքարում: Հիմա էլ Հիսուս Քրիստոսին վկայակոչելով փորձում է մաքրագործել իր թիմը, ասում, որ կադրերը լավն են, խնդիրը ներկայացնում իբրեւ բնական իրողություն: Ինչ խոսք, պետական եւ քաղաքական կառավարման մեջ սխալները թույլատրելի են, ինչ որ տեղ նաեւ անխուսափելի: Խնդիրը դրանցից հետեւություններ անելու մեջ է: Ի՞նչ հետեւություններ է արել անձամբ ինքը որպես վարչապետ՝ իր եւ իր թիմակիցների սխալներից, որոնք կարող են նաեւ ճակատագրական լինել, դժվար է ասել, օրինակ կոկորդիլոսագետ մարզպետը ինչու պիտի շարունակեր պաշտոնավարումը իր հայտնի բոցերից հետո, կիմանա միայն Նիկոլ Փաշինյանը: Եւ վերջապես, պետական պաշտոնյայի հանդեպ հարուցվող քրեկան գործերը միշտ չէ, որ դավաճանության արդյունք են: Դեռ ավելին, դեռեւս լավ աշխատելու ապացույց չէ, երբ պետական պաշտոնյայի նկատմամբ չկան հարուցված քրեական գործեր: Ողջ նախարարական դասը վարչապետի գլխավորությամբ պետական գանձագողությամբ է զբաղված՝ միլիոնների հասնող պարգեւավճարներ, եռապատկված աշխատավարձեր, որոնք դուրս են օրենքի տիրույթից: Ու եթե խոսվում է ժողովրդին չխաբելու մասին, ապա ազնիվ չեք պարոն վարչապետ, դուք խաբել եք ժողովրդին եւ այն էլ ինչքան: Ձեր աշխատավարձերի եռապատկման գաղտնի որոշումն ու ահռելի պարգեւավճարների փաստը վառ ապացացույց: Ուստի պետք չէ Աստծու անունը անհարկի գործածել, նույնիսկ մեղք է, մեծ մեղք:

Անի Սահակյան

դիտվել է 1267 անգամ
Լրահոս
Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am