«Մարտի 1-ին» «սպանված երեխայի» կոշիկի պատմության մանիպուլյացիան (video)

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը կարծում է, որ այսօր «Մարտի 1»-ի գործ համավող դատավարությունն ընդհանրապես կապ չունի «Մարտի 1»-ի հետ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է նա։

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի գտնվում է կալանքի տակ․ «Մեր երկիրը դարձել է «Մարտի 1»-ի գերին և առողջ հասարակությունն ամեն ինչ պետք է անի, որ բացվի «Մարտի 1»-ը։ Տասներկու տարի «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ենթարկվել են քարոզչական բռնության»։

Գեղամ Նազարյանի դիտարկմամբ՝ այս տարիների ընթացքում հասարակությանը ներկայացրել են, իբր 2008թ. մարտի 1-ին ընդդիմությունը «հրեշտակ էր» և իշխանությունը ջարդեց-փշրեց ընդդիմադիրներին։


Հաղորդման մյուս հյուրի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի խոսքով՝ պետական ողջ ռեսուրսն ուղղված է «Մարտի 1»-ը օրակարգային պահելու համար․ «Իհարկե, իշխանությանը հաջողվում է այս հարցը օրակարգային պահել, հուսով ենք՝ այն երկար չի տևի։ Մինչև օրս անհայտ է՝ ով կամ ովքեր սպանեցին «Մարտի 1»-ի տասը քաղաքացիներին»։

Հարցին՝ կա՞ ճանապարհ այս օրակարգային հարցից դուրս, Բագրատ Միկոյանը նշել է․ «Պետք է Սահմանադրական կարգի տապալման կլոունադան ավարտել ու զբաղվել տասը զոհերի մահվան հանգամանքներով։ Երկրորդ տարին է՝ այս ուժը իշխանության է, ու՞ր է «Մարտի 1»-ի գեթ մեկ սպանող, հայտաբերել ե՞ք»։

Խոսելով «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների վերջին լայնածավալ հարցազրույցից ու դրանից ստացած տպավորություններից՝ Բագրատ Միկոյանն ասել է․ «Այս հարցազրույցը ներկայացում էր, որը «Հանրային հեռուստաընկերության» մահն էր։ Վշտի մեջ գտնվող ծնողի հուզականությամբ իրենք փորձեցին ծածկել գործի իրավական կողմը, որն անթույլատրելի էր»։

Գեղամ Նազարյանն էլ նշեց, որ այս հարցը բարոյական դաշտում է, որտեղ ինքը չի ուզում մտնել․ «Ինձ համար բարոյական արժեքներն ամենաբարձրն են։ Կա գիծ, որը ես չեմ կարող հատել»։

Դիտարկմանը, որ տարիներ առաջ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները քննադատում էին Նիկոլ Փաշինյանին՝ Գեղամ Նազարյանը նշել է, որ մենք դարձել ենք «Մարտի 1»-ի գերին։

Բագրատ Միկոյանի խոսքով էլ՝ այսօր հասարակությունը, եթե թույլ է տալու, որ իրեն մանիպուլացնեն, ուրեմն այդպես էլ շարունակվելու է։

Անդրադառնալով օրերս սեմինար-կոնֆերանսի ժամանակ ներկայացված տեսաձայնագրություններին՝ Բագրատ Միկոյանն ասել է․ «Մենք նոր տեսաձայնագրություններ չենք ներկայացրել։ Եթե որևէ տեսաձանյագրություն առանձնացնենք, ապա դրանք այն կադրերն են, որտեղ երևում է՝ ինչպես են ցուցարարների միջից կրակոցներ արձակում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն անցած տարի պաշտոնապես հայտարարում էր, ցուցարարները չեն կրակել»։

Քաղաքագետ Գեղամ Նազարյանն էլ նշում է, որ «Մարտի 1»-ին խաղաղ ցուցարարներն իքս պահից շատ աննկատ ու դանդաղորեն հեռացան հրապարակից․ «Հեռանալով հրապարակից՝ խաղաղ ցուցարարներն ասպարեզը թողեցին ամբիոնից հնչող կոչերով արմատուրաներով զինվողներին»։

Գեղամ Նազարյանը հիշեցրեց նաև, որ ցուցարարների մեջ կային մարդիկ, ովքեր ամբիոնում կանգնածներից շատերին հորդորեցին՝ մարդկանց կոչ անել «ցրվել տներով»․ «Երբ ասացին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չի գալու Մյասնիկյանի արձանի մոտ, իրավիճակն անկառավարելի է դառնալու, բանական կոչերն ուղղակի լռեցվեցին էն մարդկանց կողմից, ովքեր կոչ էին անում բարիկադներ կառուցել»։

Գեղամ Նազարյանը նման կոչեր անողներին հիմա հարց է տալիս՝ բարիկադներ կառուցում էիք, որ ի՞նչ անեիք։

Ամփոփելով խոսքը՝ Բագրատ Միկոյանը համոզված նշել է, որ «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտումը դառնալու է պահանջ։

Քաղաքագետ Գեղամ Նազարյանն էլ ընդգծել է, որ այսօր ՀՔԾ-ն ու իրավապահ մյուս մարմինները որևէ ջանք չեն ներդնում, որպեսզի բացահայտեն «Մարտի 1»-ի սպանության հանգամանքները։

դիտվել է 1194 անգամ
Լրահոս
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am