Կորոնավիրուսը՝ Նիկոլ Փաշինյանի փրկօղա՞կ

Շուտով մեկ ամիս կլինի, ինչ մեկնարկել է ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, բայց իշխանությունում կասկածելի լռություն է։
Պաշտոնապես հայտարարվեց, որ մարտի 2-ից իշխանությունը ակտիվ քարոզչություն կիրականացնի, կանցնի գյուղերով, հանդիպումներ կունենա բնակչության հետ։ Քանզի բարդ, գրեթե անհավանական է թվում պահանջվող 650 հազար քվեն հավաքելը։

Այդուհանդերձ ոչ հանդիպումներ են ընթանում, ոչ էլ նույնիսկ քարոզչական կոչեր ու հայտարարություններ։ Եթե ընդունենք այն վարկածը, որ քարոզչության խանգարող հանգամանքը Հայաստան ներխուժած կորոնովիրուսն է, ապա կարող են համացանցային տիրույթում դա իրականացնել։ Մանավանդ դա մեր իշխանությունների ամենասիրած զբաղմունքն է եւ խրոնիկ ֆեյսբուքաբնակների պակաս չի զգացվում նրանց շարքերում։ Եւ ուրեմն, ինչու են հապաղում մեր իշխանավորները, ինչու են այսպես խորհրդավոր լռում։ Նույնիսկ չեն բացառում, որ հանրաքվեն կարող է հետաձգվել։ Ի մասնավորի` «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց՝ եթե ապրիլի սկզբին կորոնավիրուսի տարածումը չնահանջի, կդիտարկվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու հարցը:
«Եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակը վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց, եթե ավելի սրվի, կարծում եմ, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը», - ասաց Հակոբյանը։

Իրականում տպավորություն է, որ իշխանությունը սպասում էր հարմար պատրվակի՝ չեղարկելու հանրաքվեի հակաօրինական, ապօրինի գործընթացը։ Իսկ հանրաքվեի որոշումն ընդունելուց առաջ հույս ուներ, որ ՍԴ 7 դատավորները կօգտվեն վաղ կենսաթոշակի հնարավորությունից եւ հանրաքվեն ինքնստինքյան կկորցներ իր իմաստը։
Իրականում իշխանական կողմում գերիշխում են հանրաքվեն չեղարկելու տրամադրությունները։ Տեղեկություններ կան, որ կառավարությունը հանձնարարել է իրավաբանների խմբին ուսումնասիրել եւ զեկուցել հանրաքվեն չեղարկելու իրավական ընթացակարգերի մասին։
ԱԺ հայտարարությունների ժամին սպասվում էր, որ իշխանականները մինի հանրահավաք կիրականացնեն, սակայն ապարդյուն, բացի Արփի Դավոյանից, ոչ մեկի մտքով չանցավ հիշել հանրաքվեի մասին:

Իշխանությունում հասկանում են, որ տիտանական աշխատանքների շնորհիվ անգամ կասկածելի է՝ կհավաքեն 650 հազար քվե, թե ոչ։ Հետեւաբար հիմնազուրկ չեն այն խոսակցությունները, որ իշխանությունը կորոնավիրուսը վկայակոչելով կարող է չեղարկել հանրաքվեն։ Իշխանությունը հասկանում է, որ մարդկանց չի հուզում ոչ Սահմանադրական դատարանի, ոչ նրա 7 անդամների հեռացնելու հարցը, մարդիկ ուզում են լավ ապրել, իսկ իրենց լավ ապրելուն այդ յոթ հոգին չէ, որ խանգարում են։

Անի Սահակյան

դիտվել է 1708 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am