Հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ Նոր գյուղը

Զինյալ ահաբեկչական խմբավորումները երեկ՝ մայիսի 8-ին, շարունակել են հրթիռակոծել Հալեպի տարբեր բնակելի շրջաններ։ Զինյալ խմբավորումները երկու հրթիռ են արձակել նաև հայաշատ Նոր գյուղում հայ համայնքին պատկանող «Սիս» շենքի մոտակայքում, գրում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։   Հրթիռների պայթյուններից զոհվել են արաբ մի մայր՝ իր երկու զավակների հետ։ Կան նաև վիրավորներ։ Մարդկային վնասներից բացի նաև նյութական մեծ վնասներ են հասցվել, քանդվել են բնակարաններ, վնասվել ավտոմեքենաներ։ Հայկական ակումբների տղաները, առանց ազգային խտրականություն դնելու, շտապօգնության մեքենայով հասել են դեպքի վայր և տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջն, իր հերթին, գրում է, որ Հալեպի բնակչությունը շարունակում է ողբերգական վիճակի մեջ մնալ։ «Հինգ տարվա պատերազմական վիճակում ամենամեծ վնասը կրած Հալեպի ժողովուրդը շարունակում է զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում մնալ։ Ցանկացած քաղաքացի փողոցում քայլելիս, տանը կամ աշխատանքի ժամանակ կարող է հրթիռակոծման ենթարկվել»,-գրում է պարբերականի էջը։ Երեկ հրթիռակոծվել են Նոր գյուղ, Սաաթ ալլա Ջաբիրի, Ջեմիլիե, Սեբիլ շրջանները։ Նոր գյուղում փլվել է մի շենք։ «Ապահովական ծանր կացությանը զուգահեռ՝ բնակչությունը տնտեսական, ծառայողական ու կենցաղային վատ պայմաններում է։ Երեք օր է՝ անջատված է ջրամատակարարումն ու Էներգամատակարարումը։ Սղաճն անսանձելի է դարձել։ Սիրիական պետական արժույթի արժեզրկման պատճառաբանությամբ գները հերթական անգամ կրկնապատկվել են»,-գրում է պարբերականը։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am