Ես ցուցմունք չեմ տվել, ստորագրություն չեմ տվել. Սեյրան Օհանյան
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, ինքը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել. «Իրենք ասում են, որ իմ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, ես ցուցմունք չեմ տվել, ստորգրություն չեմ տվել, որովհետեւ ՀՔԾ-ում ես քանի՞ անգամ կարող եմ ստորագրություն տալ, քանի որ «Մարտի 1-ի» գործով էլ ստորագրություն ունեմ»:
Ըստ նրա` այս ամենը նմանվում է թատրոնի, որն անտեղի է:
«ՀՔԾ-ն վերջին տարիների իր գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննական գաղտնիությունը, քանի որ կասկածանքը դեռ պետք է ապացուցվի։ Իրենք գիտեն գնորդ կողմին, քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տրվել։ Ես այնտեղ Միքայել Մինասյան անուն չեմ տեսել։ Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում։ Գիտեք, մինչեւ ապրիլի 5-ը կարող է այսպիսի մի 10 հատ գործ գտնեն, բայց պետք է ապացուցվի»,- հավելեց նախկին նախարարը: