Մեր ժողովուրդը կանխեց արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը.Հ. Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Ուղերձում նշվում է.«Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձը: Այս տոնը հայ ժողովրդի միասնականության, խաղաղ ապրելու և արարելու, համերաշխության և նորօրյա հաղթանակների խորհրդանիշն է: Մեծ է հայ ժողովրդի ներդրումն երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում և մենք հպարտությամբ ենք հիշում հարյուր հազարավոր հայորդիներին, ովքեր Մեծ հայրենականում իրենց անձնազոհությամբ, սխրանքներով, նաև կյանքի գնով կերտեցին այլատյացության, բռնության և նվաճման դեմ հաղթանակը: Հայ ժողովուրդը միասնական ջանքերով կարողացավ 1992 թվականին վերականգնել պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին: Մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և հանուն Արցախի ազատության և ինքնորոշման, կանխեց արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը: Այս պատերազմում մեր հաղթանակը մեկ անգամ ևս վկայեց հայի ազատատենչ ոգու և վճռականության հարատևության մասին: Հպարտ ենք, որ այսօր էլ հայ զինվորը վստահորեն և ամուր կանգնած է սահմանների առաջնագծում՝ իրականացնելով իր առջև դրված մարտական խնդիրներն ու ապահովելով Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի անվտանգությունը: Փառք տալով մեր զոհված հերոսներին` կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ հաղթանակների առթիվ և Հայրենական մեծ պատերազմի մեր վետերաններին, Շուշիի ազատագրման մեր մարտիկներին, հայրենիքի պաշտպան այսօրվա մեր հերոսներին մաղթում քաջառողջություն, նորանոր հաղթանակներ և խաղաղ երկինք»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am