Սուպերվարչապետությունը պոզով-պոչով է լինո՞ւմ

Նիկոլ Փաշինյանը սիրում է կրկնել, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգը վերացել է Սերժ Սարգսյանի գնալուց հետո, որ այդ համակարգը «սուպեր» դարձնողը հենց Սերժ Սարգսյանն էր:
Բայց Փաշինյանի այս պնդումն առաջինը քանդուքարափ անողը նրա թիմն է՝ խորհրդարանի իշխող ուժը: Ամիսներ շարունակ մենք տարբեր հարցերի շուրջ ականատեսն ենք լինում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ պատգամավորների մի խմբի անթաքույց հակամարտությանը: Խումբը ղեկավարում է Արարատ Միրզոյանի սանիկ Նարեկ Զեյնալյանը, մամուլում տեղեկություններ կան, որ նա նախարարական հավակնություններ ունի: Բայց մի կողմ թողնելով անձնական ամբիցիաներն ու վերաբերմունքը, պետք է փաստենք, որ պատգամավորների այդ խումբը հաճախ այնքան խիստ է քննադատում նախարարին ու նրա նախաձեռնությունները, որ գործադիրը ստիպված է լինում հետաձգել նախարարի ընդունած որոշումները: Սա եղավ ծննդատները փակելու նախաձեռնության, որոշ առողջապահական հիմնարկներն օպտիմալացնելու եւ այլ հարցերի շուրջ: Այսօր հերթը ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորմանն էր:

Ինչպես հայտնի է՝ Արսեն Թորոսյանը որոշել է այն միավորել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին: Մի քանի օր առաջ կենտրոնի նախագահին խայտառակ ձեւով հեռացրեցին, հիմա աշխատակիցներն ընդվզում են ոչ միայն տնօրենին հեռացնելու ու նոր տնօրեն նշանակելու, այլեւ բուժհաստատությունները միավորելու քայլին: Հարցի վերաբերյալ ԱԺ առողջապահության և սոցիալական հանձնաժողովն ի դեմս Նարեկ Զեյնալյանն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Նա այս հարցում էլ հիմնովին քննադատեց Արսեն Թորոսյանին, ասաց, որ իրենք մեկ ամիս առաջ որոշակի հարցադրումներով դիմել էին առողջապահության նախարարություն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման հետ կապված: «Որոշակի հարցադրումներ էինք արել, թե արդյոք կատարվել է արդյունավետության գնահատում, ծախսարդյունավետության գնահատում, միավորման արդյունքում արդյոք կանխատեսել եք, թե ինչ արդյունքներ ենք ակնկալում: Պատասխանն ստացել ենք այսօր առավոտյան, այնտեղ նշված է, որ որևիցե վերլուծություն չի իրականացվել: Պատճառաբանությունը եղել է այն, որ փաստ է, որ ցանկացած միավորում բերում է արդյունավետության բարձրացման: Իսկ քննարկումը կազմակերպելու նպատակը եղել է այն, որ ստացել ենք և կոլեկտիվի կողմից գրություն, որ իրենք դրա հետ կապված հարցեր ունեն: Նաև կենտրոնի շահառուների կողմից ենք ստացել գրություն իրենց տեսակետը հայտնելու»,-ասել է նա։ Քննարկման ընթացքում հրավիրվածներից շատերը նույնպես պնդել են, որ քայլը չհիմնավորված է ու անհրաժեշտություն կա օր առաջ չեղարկելու:

Քննարկումից հետո Զեյնալյանն ասել է, որ իրենք կամփոփեն քննարկման արդյունքները եւ համապատասխան դիրքորոշմամբ հանդես կգան:
Սակայն կարելի է չկասկածել, որ որեւէ դիրքորոշում չի կարող որեւէ ազդեցություն ու հետեւանք ունենալ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման հարցում: Ժողովրդավարական պետություններում, որտեղ ինստիտուտների միջեւ գործում է իրական փոխզսպումն ու հակակշիռները, մի քանի նման հակազդեցությունից հետո կառավարության ղեկավարն առնվազն կփորձեր հասկանալ խնդրի էությունը եւ հաշվի կնստեր խորհրդարանական կառավարման մոդելում առանցքային դերակատարում ունեցող խորհրդարանի հետ, որտեղից գրեթե ուղիղ տեքստով հայտարարում են, որ Թորոսյանը կոմպետենտ չէ այդ պաշտոնում եւ անձնական շահերից բխող որոշումներ է կայացնում: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն է նշանակում նախարարներին, ապա կարելի է վստահ լինել, որ որեւէ նախարար հրաժեշտ կտա իր պաշտոնին այն ժամանակ, երբ վարչապետն է դա ուզում: Հիմա եկեք ծուռը նստենք, ուղիղ խոսենք՝ սուպերվարչապետական համակարգը պոզով-պոչով է լինում:

Անի Սահակյան

դիտվել է 1532 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am