Սորոսականների նոր հարձակումը

Տեւական դադարից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրեց իր նոր խոսնակին։ Տարին նոր էր մեկնարկել, երբ նախկինը՝ Վլադիմիր Կարապետյանը, ազատվեց պաշտոնից։ Այդ ազատումը տարօրինակ էր՝ նկատի ունենալով Կարապետյանի «ծագումնաբանությունը»։ Տեղեկությունների համաձայն նա լավ չէր վերահսկում լրատվական դաշտը, ինքնագործունեություն էր ծավալում։ Նոր խոսնակի հարցում վարչապետի ընտրությունը որոշակի լույս է սփռում իրականության վրա։ Այսպիսով՝ նորանշանակ խոսնակը Մանե Գեւորգյանն է, ոչ լրատվական դաշտին անհայտ անձնավորություն, սակայն ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մանե Գևորգյանն աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող, ինչպես նաեւ ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիր։
Նա սովորել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցում, եղել է Վարդան Օսկանյանի օգնականը։ Լրատվամիջոցները գրեցին, որ նա եղել է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի նախկին կինը։ Գեւորգյանը համակրում է նաեւ սորոսական շրջանակներին, միգուցե նաեւ սերում է այդ շրջանակներից, առայժմ նման պնդումներ չենք կարող անել։ Ստատուսներ ունի գրած Սոֆյա Հովսեփյանի, Նաիրա Զոհրաբյանի դեմ բռնության եւ խտրականության դեմ պայքարի թեմաներով։
Ոստիկանության հանդեպ անվստահություն ունի եւ իրեն դուր չեկած մարդկանց «ցբխելու» կողմնակից է, ինչպես երկրի վարչապետը։ Թեպետ երբեմն իշխանական «գծի» նկատմամբ գաղափարական հակասություններ է դրսեւորել ։ Օրինակ Մասիսի քաղաքապետ, հեղափոխության օրերին ջարդարարների հրոսակախումբ ղեկավարած Դավիթ Համբարձումյանին ցանկանում է տեսնել բանտում․«Սերժի ժամանակ տարվա համայնքապետ էր: Հիմա, արդար քննության արդյունքում, հուսանք նա երկար տարիներ կանցկացնի բանտում», բայց իշխանությունները կարծես նրան ինտեգրել են իրենց շարքերը։

Մի խոսքով՝ հետաքրքիր ընտրություն է կատարված, մեզ՝ ԶԼՄ-ներիս համար ամենակարեւորն այն է, որ այս խոսնակն էլ չգնա նախկինների հետքերով, իր համար ցանկալի եւ անցանկալի լրատվամիջոցների ցանկ կազմի ու ձեւավորի արտոնյալների խավ։ Այդուհանդերձ ընտրությունը սորոսական դաշտից խիստ խորհրդանշական է։ Այս նշանակումն առավել հատկանշական է դառնում սորոսական ՀԿ-ների կողմից իշխանությունների նկատմամբ դրսեւորած հրապարակային ճնշումից հետո։ Մի քանի օր առաջ մոտ հիսուն սորոսական ՀԿ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին ԱԺ բանաձեւի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից «պետության զավթման փաստը»։ «Ժամանակն է հասկանալու, որ օրենսդրական, տնտեսական եւ վարչական լծակների զավթման ավելի քան 20 տարիների ընթացքում կարծրացած կառույցներն ապամոնտաժելու կարճ եւ պարզունակ ճանապարհ չկա: Պետության զավթումը չի կարող վերացվել 1 կամ 100 օրենքների միջոցով կամ նույնիսկ սահմանադրական բարեփոխումների միջոցով, եթե արդարադատության վերականգնումը համալիր եւ ամբողջական չլինի: Իսկ դա նշանակում է բոլոր խախտումների ճանաչում, որոնք են՝ վատ օրենքները, կեղծ քննություններն ու անարդար դատական որոշումները, ներառյալ, բայց ոչ միայն մարտի 1-ի կամ այլ առանձին գործերի ամբողջական բացահայտում»։ Այս հայտարարությունը թեժ քննարկումների հիմք հանդիսացավ։ Շատերն արձանագրեցին, որ սորոսականները դժգոհ են Նիկոլ Փաշինյանից եւ պահանջում են ավելին, քան կատարվել է մինչ օրս։ Նիկոլ Փաշինյանը սկսեց հենց իրենից՝ առանցքային պաշտոնին նշանակելով սորոսականի, սպասենք հաջորդ նշանակումներին։

Անի Սահակյան

դիտվել է 5731 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am