ՊՆ-ն 725 միլիոնի զինտեխնիկա է ձեռքբերել

Քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ-ն 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ կոմուտացիոն սարք է գնել, որից յուրաքանչյուրի համար «Սատուրն-Ակիա» ընկերությանը վճարել է 2 միլիոն 817 հազար դրամ:   Մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը ՀՀ ՊՆ-ն «Ռազդվան Տեխնոլագիա» ՍՊ ընկերության հետ մեկ այլ գնման պայմանագիր է կնքել, որն արժեցել է 675 միլիոն դրամ: Այս գումարով ՊՆ ձեռք է բերել Տ-72 տանկի եւ ՀՄՄ 1.2 համալիրների վարժասարքեր, որոնց ընդհանուր թիվը կազմել է 5, որոնցից 3-ը Տ-72 տանկի համար են: ՀՄՄ-ի վարժասարքի գինը կազմել է 120 միլիոն դրամ, իսկ Տ-72 տանկինը՝ 145 միլիոն դրամ: «Տ-72 տանկի համալիր վարժասարքի» տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այն արտադրված է Հայաստանում եւ նախատեսված է Տ-72 տանկի անձնակազմի հրամանատարի, նշանառու-օպերատորի եւ մեխանիկ-վարորդի հրաձգության եւ մեքենավարման՝ իրականությանը առավելագույն համապատասխանող մարտավարական խնդիրների, առանց մոտոռեսուրսի, ՎՔՆ-ի եւ զինամթերքի, ուսումնական դասասենյակի պայմաններում, համատեղ ուսուցման եւ վարժեցման համար: Վարժասարքը պետք է ապահովի. -մարտական եւ կառավարման բաժանմունքներում տեղաբաշխված նշանառու-օպերատորի, հրամանատարի նշանառության դիտասարքերի եւ մեխանիկ-վարորդի մեքենայի կառավարման օգնականների ու չափիչ-ստուգիչ սարքերի ֆունկցիոնալ նշանակությունն ուսումնասիրելու հնարավորություն: Տ-72 տանկի համալիր վարժասարքն իրենից ներկայացնում է ապարատա-ծրագրային համալիր, որի ֆունկցիոնալ գործարկումը իրականացնում է ուսուցանվող անձնակազմերի հրահանգավորում՝ մարտական մեքենաների վարում, հրաձգության դասընթացներին համապատասխան եւ այլն: «ՀՄՄ-2 համալիր վարժասարքը» նույնպես արտադրված է Հայաստանում: Նախատեսված է ՀՄՄ-2-ի անձնակազմի՝ հրամանատարի, նշանառու-օպերատորի եւ մեխանիկ-վարորդի հրաձգության եւ մեքենավարման՝ իրականությանը առավելագույն համապատասխանող մարտավարական խնդիրների, առանց մոտոռեսուրսի, ՎՔՆ-ի եւ զինամթերքի, ուսումնական դասասենյակի պայմաններում, համատեղ ուսուցմանն եւ վարժեցման համար:       Ամբողջությամբ՝ Armtimes.com կայքում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am