Արթուր Դավթյանն ինքն իրենով շոու է.Տիգրան Աթանեսյան (video)

Ես վերջերս խոսել եմ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ։ Նա վստահեցնում է, որ այն ժամանակ անհնար էր բացահայտել տասը զոհերի հանգամանքները, բայց Մարտի 1-ը տասը զոհերի սպանությունը չէ, այն բավականին երկար պրոցես է, որը պետք է բացահայտվեր ու չի արվել»։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:


Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Մարտի 1»-ն ամբողջությամբ բացահայտված է, Տիգրան Աթանեսյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է և շատ բան կարող է ասել, բայց «Մարտի 1»-ը բացահայտված չէ և պնդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին էլ առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է»։

Քաղաքագետ Արա Վարդանյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար երկիրը կառավարելու միակ միջոցը մարդկանց փողոց հանելն ու ֆեյսբուքյան գրառումներ անելն է։ Նա համոզված է, որ քայլերթին շատ մարդ չի լինելու և անգամ մեծ է հավանականություն, որ այն չեղարկվի. «Պարզապես բոլորս պետք է հիշենք մի բան․ այսօր այդ երթը ուզում է իրականացնել մի մարդ, որը դատարանի օրինական վճռով դատապարտվել էր անազատության՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար»։

Ըստ Արա Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ իրավունք ունի նման քայլերթեր նախաձեռնել։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիտարկման կարգով հիշեցրեց, որ ինքը ժամանակին պնդել է և այսօր էլ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է անարդարացի և անմեղ․ «Ցավոք՝ Նիկոլ Փաշինյանին դատապարտող դատավորը մինչև հիմա աշխատում է, ճիշտ է՝ վճիռն էլ օրինական ուժի մեջ է, սակայն այն բողոքարկվել է ՄԻԵԴ և սպասում են վճռին»։

Փաստաբանը կարևորում է «Մարտի 1»-ի բացահայտումը. «Ես վերջերս խոսել եմ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ։ Նա վստահեցնում է, որ այն ժամանակ անհնար էր բացահայտել տասը զոհերի հանգամանքները, բայց «Մարտի 1»-ը տասը զոհերի սպանությունը չէ, այն բավականին երկար պրոցես է, որը պետք է բացահայտվեր ու չի արվել»։

Հաղորդման երրորդ հյուրի՝ «7or.am» կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանի գնահատմամբ էլ, եթե անգամ Նիկոլ Փաշինյանն իրավական առումով դատապարտվել է անարդարացիորեն, միևնույն է, նա բարոյական առումով իր քաղաքական մեղքն ունի․ « «Մարտի 1»-ի տասը զոհերի համար Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն կրում է և զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ տրամադրելով փորձում է փոխհատուցել իր մեղքը»։

Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ վիճելի է, թե արդյոք պե՞տք էր, որ «Մարտի 1»-ին անկարգություններ հրահրողները դատապարտվեին ու այդ էջը վերջնականապես փակվեր. «Նախկին իշխանությունները կարող էին դատապարտել, վենդետա իրականացնել, բայց դրա փոխարեն իրենք իրենց ուժերը ներդրել են պետության տնտեսական զարգացման վրա»։

Արեգնազ Մանուկյանը ևս կարծում է, որ քայլերթին շատ մարդ չի լինի և իշխանությունը մանիպուլյացիաներով կհայտարարի, որ պատճառը կորոնավիրուսն է, ոչ թե իրենց վարկանիշի անկումը։

Խոսելով պետական համակարգում տրված պարգևավճարների մասին՝ քաղաքագետ Արա Վարդանյանն ասել է. «Պնդում եմ՝ Հայաստանում կոռուպցիան ընդհանրապես չի վերացել։ Իշխանությունը հասարակության վրա «ծախում է» մի միֆ, որ այսօրվա նախարարները կաշառված չեն և ավելի լավ է, որ ժողովուրդն ասի՝ նախարարը ստանում է միլիոնից ավել գումար, քան կաշառված է»։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հռետորական հարց է բարձրացնում՝ ժողովրդին որևէ մեկը հարցրե՞ց՝ ուզու՞մ եք վարչապետի համար զրահապատ նոր մեքենա գնենք։

դիտվել է 1091 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am