Երբ Բաքուն կսկսի պատերազմը

Ապրիլյան քառօրյա պատերազմը սառեցրել է ղարաբաղյան մի քանի սերունդ տևող հակամարտությունը: Այդ մասին Politico Europe թերթում հրապարակված իր հոդվածում գրում է բրիտանացի լրագրող և վերլուծաբան Թոմաս դե Վաալը: «Զինադադադարը ապրիլի 2-ին ճաք է տվել, և ամենահավանական պատճառը Ադրբեջանի փորձն էր՝ հայերի պաշտպանությունը ստուգելու և նրանց ստիպելու ավելի թույլ դիրքերից բանակցությունները վարելու: Ադրբեջանցի զինվորականները վերադարձրել են կորցրած տարածքների չնչին պատառիկներ, ինչպես նաև կորցրած հպարտության մեծ մասը»,- կարծում է վերլուծաբանը: Սակայն մարդկային գինը բարձր էր: Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 200-ի, զոհվել են նաև քաղաքացիական անձինք: Քառօրյա պատերազմը զայրույթի պոռթկում է առաջացրել. ադրբեջանցիները մինչև հիմա նվաստացած են զգում իրենց պարտության պատճառով: Երկիրը հայրենասիրական էյֆորիա է ապրել, որն օգտակար է սոցիալ-տնտեսական ճգնաժամից մարդկանց ուշադրությունը շեղելու համար, ինչի արդյունքում մանաթն անցյալ տարվա համեմատությամբ արժեզրկվել է երկու անգամ: «Հսկայական գայթակղություն կա և, ինչը հատկապես անհանգստացնում է, հասարակական ճնշում՝ հարձակումը ևս մեկ անգամ կրկնելու»,- գրում է վերլուծաբանը: Նրա խոսքերով՝ ազգային զգացմունքների ալիք է բարձրացել նաև Հայաստանում, որտեղ երիտասարդ հայերը կամավոր միացել են զինված ուժերին: Դե Վաալը նշում է, որ երկու կողմերի մասսայական զինվածության պարագայում նոր բախումը հեշտությամբ կարող է վերաճել ավելի կործանարար պատերազմի, քան 1991-94 թվականներինն էր: Բաքուն և Երևանը կարող են հենվել Թուրքիայի և Ռուսաստանի հետ կնքած իրենց ռազմական օգնության պայմանագրերի վրա, սակայն այդ երկրները, հոդվածագրի կարծիքով, չեն ուզում մասնակցել և գտնվում են մեծ ճնշման տակ, որպեսզի կատարեն իրենց պարտավորություններն այդ տարածաշրջանում: Բացի դրանից՝ անհանգստության աճ կա նաև հարևան երկրներում: Օրինակ՝ Վրաստանում, որտեղ ապրում են թե հայեր, թե ադրբեջանցիներ: Այդ երկրի տարածքով անցնող Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղը նույնպես կարող է թիրախ դառնալ: Այսպիսով, ինչպես կարծում է Դե Վաալը, անվտանգության վակուումը կարող է լցվել կամ լուրջ խաղաղ բանակցություններով, կամ խոշոր ընդհարումներով: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին, ո՛չ նախագահ Ալիևը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը ոչ մի կառուցողական, կամ հաշտեցնող բան չեն առաջարկել: Իսկ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համեստ առաջարկները սովորաբար մերժվել են հակամարտող կողմերի կողմից: Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանը նոր խաղաղ բանակցություններ է ուզում և օգտագործում է իր զինված ուժերը որպես լծակ, միևնույն ժամանակ Հայաստանը չի ուզում համաձայնել ռազմական ճնշմամբ պարտադրված որևէ բանի և պահանջում է «անվտանգության երաշխիք»: «Հնարավո՞ր է արդյոք զսպել ճգնաժամը, նախքան այն կլարվի: Մենք առաջին հերթին պետք է մարտահրավեր նետենք այն նախապաշարմունքին, որ Ռուսաստանը կարող է լցնել անվտանգության վակուումը և կառավարել հակամարտությունը»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը միաժամանակ և՛ միջնորդ է, և՛ հակամարտության ապակայունացնողը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը նշանակում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ օրակարգ սահմանել Ղարաբաղում: Ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն կասկածով են վերաբերվում Ռուսաստանի մտադրություններին, և երկու կողմերն էլ կարող են խափանել Ռուսաստանի՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ ծրագրերը: «Այդպիսով՝ ընդհանուր վստահությունը, որ եթե իրավիճակը վատանա, Ռուսաստանը կարող է գլուխ հանել դրանից, տեղին չէ: Դա խնդիր է նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար: Երկրներից ոչ մեկն անհրաժեշտ քայլեր չի արել, որպեսզի միջազգային հավասարակշռող ծրագիր առաջարկի»,- գրում է Դե Վաալը: Հոդվածագրի կարծիքով՝ եթե առաջընթաց չգրանցվի, ռազմական գործողություններն ամենայն հավանականությամբ կսկսվեն Ադրբեջանի համար այնքան ցանկալի Ֆորմուլա-1-ի ավարտից հետո՝ հունիսի վերջին: «Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ տարածաշրջանում ակտիվացող պատերազմական գործողությունների հեռանկարը և նրա հետևանքները կսրեն հակամարտության լուծմանն ուղղված ուշադրութունը, որն անտեսվել է բավականին տևական ժամանակ»,- գրում է հեղինակը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am