Իշխանության դեգրադացիայի մեխանիկան

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում հաստատված ատելության մթնոլորտն ունի խորքային ու գործառութային նշանակություն։ Այսինքն՝ այնպես չէ, որ ատելության խոսքն ու ընդդիմախոսների քարկոծումը, որն իրականացվում է առավելապես իշխանության կողմից, ունի միայն քարոզչական նշանակություն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։

Ատելության ու թշնամանքի մթնոլորտի հիմնական նպատակն է, որպեսզի երկրում ու հասարակության մեջ բացառվի այլակարծությունը։ Խոսքը ոչ թե այլակարծության իսպառ բացառման մասին է, այլ դրա՝ լուսանցքային դառնալու իրողության, այնպիսի իրողության, որում իշխանության տեսակետից տարբերվող այլակարծությունը չունի ֆունկցիոնալ նշանակություն, որեւէ կերպ չի ազդում որոշումների կայացման գործընթացի վրա։


Ֆորմալ առումով, ինչպես հաճախ է սիրում հպարտանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ապահովված են այլակարծության համար անհրաժեշտ պայմանները, ընդդիմադիր ուժերը տիրապետում են զանգվածային լրատվության միջոցների, հեռուստատեսությունների, դրանց էջերում ու եթերում հնչում է քննադատություն, իշխանության տեսակետից տարբերվող կարծիք։ Բայց այդ այլակարծությունը որեւէ գործառութային նշանակություն չունի, որովհետեւ այն չի հանդիսանում զսպող ու վերահսկող միջոց իշխանության գործունեության համար։

Իշխանությունն էլ այդ այլակարծությունը հանդուրժում է միայն այն չափով, որ չափով որ դա չի վերաբերում սկզբունքային հարցերին։ Այլ պարագաներում հնչող ցանկացած ընդդիմադիր խոսքի հեղինակ դառնում է իշխանական քարոզչամեքենայի հարձակումների թիրախ։

Ասվածում համոզվելու համար բավական է հետեւել խորհրդարանական ընդդիմության գործունեությանը։ Իրականում խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե գործում է չափազանց վախվորած, զգուշավոր, որովհետեւ վախենում է իշխանական քարոզիչների հարձակումներից ու թիրախավորումներից։ Բայց այդ պայմաններում անգամ, երբ, ասենք, «Լուսավոր Հայաստանի» կամ «Բարգավաճ Հայաստանի» անդամները թեկուզ հազվադեպ քննադատում են իշխանությանը՝ վերջինիս համար ցավոտ հարցերում, անմիջապես արժանանում են ամենավերջին բնորոշումների ու անվանարկումների։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ ֆորմալ առումով ցույց տալով այլակարծության նկատմամբ հանդուրժողականություն՝ իշխանությունն իրականում անհանդուրժող է այլակարծության հանդեպ, երբ դա վերաբերում է բովանդակությանը։ Իսկ դա բխում է, առաջին հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներից ու ժողովրդավարության մասին նրա պատկերացումներից։ Նա սուպերժողովրդավարական է ձեւի մեջ, բայց իրականում բռնատիրական հակումներ ունի բովանդակության առումով։ Ընթացիկ քաղաքականության մեջ արտահայտվող այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումներն այդ հակասականության վկայությունն են։

Հեղափոխությունից անցել է շուրջ երկու տարի, սակայն Հայաստանում դեռեւս նորմալ, առողջ, մրցակցային ընդդիմադիր դաշտ չի ձեւավորվել, որովհետեւ իշխանությունն ամեն ինչ արել է՝ դա թույլ չտալու համար։ Իսկ առանց այդպիսի ընդդիմության՝ իշխանությունը շատ արագ հանգելու է դեգրադացման, ինչի արտահայտությունները մենք տեսնում ենք գրեթե ամեն օր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am