«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դժգոհել են վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի կողմից ներկայացված թվերից՝ պնդելով, թե նա «փուռն է տալիս բոլորիս»։
Նրանք նշել են, որ Մնացականյանի ներկայացրած թվերը թեկուզ շատ լավն են, ինչպես ասում են, «ներկայանալի» են, սակայն հաշվարկներն ու մեթոդաբանությունը թույլ են, ինչի արդյունքում ներկայացված թվերի՝ իրականության հետ աղերս չունենալը պարզապես ակնառու է դառնում նույնիսկ ոչ տնտեսագետների համար:
Արդյունքում իշխանության ողջ թիմը կանգնում է փաստի առաջ՝ դառնալով փաստարկված քննադատության առարկա։
Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ Մնացականյանի հետ ոչ մի խնդիր չկա, նա իր գործի պրոֆեսիոնալն է, իսկ ներկայացրած տվյալները քննարկման ենթակա չեն»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը