«Թող թվարկեն՝ ի՞նչ նոր ձեռնարկություն են ստեղծել Շիրակում, բացի մաքսատնից»․ Վահան Թումասյանը՝ Փաշինյանի՝ Հպարտ անձնագրի մասին. Aravot.am

Aravot.am-ը սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանից կարծիք է հարցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հպարտ անձնագրի «սահմանային հատումներ»-ի էջերում տեղ գտած մի քանի կետերի մասին, մասնավորապես 87 հազար նոր աշխատատեղ ստեղծելու, 88,6 տոկոսով արտագաղթի նվազման, աղքատության նվազման՝ պատմական ամենացածր մակարդակի հասցնելու ու 3 միլիարդ դրամ՝ ուղղված աղետի գոտու վերականգմանը։


«Ես, անկեղծ ասած, նայում եմ Շիրակի մարզի, Գյումրիի աչքերով և ասում եմ՝ կրճատումներ կարող ենք նշել, լուծարված ձեռնարկությունների ցանկ կարող ենք թվարկել՝ սկսած «Շիրակ» հեռուստատեսությունից և այլ և այլն, այդ տենդենցը նաև հիվանդանոցների վրա է տարածվում, բայց նոր աշխատատեղեր չեմ կարող նշել։ Ի՞նչ ձեռնարկություն է բացվել, ասենք մաքսատունն է բացվել, որտեղ 20 աշխատող կան, թե չգիտեմ քանի։Շիրակի մարզում ճիշտ հակառակ տենդենց է գնացել, կրճատումներ են եղել, չգիտեմ որտեղ ի՞նչ է բացվել, որ մարդիկ պիտի մտնեին, աշխատեին։ Գուցե Փաշինյանի երազանքն է կամ նպատակը, բայց չեմ հասկանում թվերը որտեղի՞ց։

Ես իրական կյանքն եմ պատկերացնում, մարդկանց հետ ամեն օր շփվում եմ և հասկանում եմ, առավել ևս շուկայի համար մրցակցային ձեռք էլ չունենք։ Եթե աշխատատեղեր բացվեն, աշխատողները մրցակցային պետք է լինեն։ Նախորդ տարիներին այնքան պրոբլեմներ են եղել, մարդիկ կորցրել են իրենց մասնագիտական կարողությունները, պահանջարկ չի եղել շուկայում, քաղաքում արհեստավոր չի մնացել, եթե նույնիսկ աշխատատեղեր բացվեն, մենք աշխատողների խնդիր էլ կունենանք։ Մնացել են աղքատ, ճակատագրական հարվածներ ստացած, մասնագիտական կարողություններով աշխատաշուկայում մրցակցություն չունեցող մարդիկ։ Նույնիսկ, եթե Գյումրիում կամ Շիրակի մարզում աշխատատեղեր բացվեն, մենք անպայման այդ պրոբլեմին կառնչվենք, այսինքն չի ստեղծվել, որ չենք առնչվել։

Թող մի հատ թվարկեն, ասենք ասեն, որ Գյումրիում կամ Շիրակի մարզում երեք տեղանոց ձեռնարկություն է ստեղծվել, բացի Հյուսիսային ավտոմաքսատնից, թող այլ որևէ ձեռնարկություն ցույց տան, հակառակ կան կրճատումներ, լուծարված հիմնարկներ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am