Պաշտոնավարման 20 ամիսները. Milliyet

Թուրքական Milliyet թերթում հրապարակվել է Քըվանչ Էլի «Դավութօղլուի պաշտոնավարման 20 ամիսները» խորագրով հոդվածը: Հոդվածի հեղինակը գրում է. «Մայիսի 22-ի կոնգրեսից հետո Ահմեթ Դավութօղլուն հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին, որը նա զբաղեցրել է այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվեց նախագահ։ Այդ պաշտոնում Դավութօղլուի անցկացրած 20-ամսյա ժամանակաշրջանը եղել է չափազանց հագեցած ու բարդ։ 2014 թվականի օգոստոսի 21-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) արտահերթ համագումարում Էրդողանը ընտրվեց նախագահ (ԱԶԿ-ից նախագահ դառնալու թեկնածու) և հայտարարեց, որ իր նախկին տեղի (ԱԶԿ նախագահի) տեղը կզբաղեցնի Դավութօղլուն։ 2014 թվականի օգոստոսի 27-ին Դավութօղլուն ընտրվեց կուսակցության նախագահ, իսկ օգոստոսի 28-ին Էրդողանի կողմից նշանակվեց «վարչապետի» պաշտոնում։ Հաջորդ օրը Դավութօղլուն ձևավորեց կառավարություն և օգոստոսի 30-ի հանդիսավոր արարողությանը մասնակցեց որպես վարչապետ։ Դավութօղլուն նոր մեխանիզմներ կյանքի կոչեց այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քրդական հարցի կարգավորման գործընթացը, էկոնոմիկան ու անվտանգությունը և «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը, նա կանոնավորապես խորհրդակցություններ անցկացրեց այդ հարցերի շուրջ։ 2014 թվականի հոկտեմբերին 1-ին իր նստավայրում Սելահաթթին Դեմիրթաշին  (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ) ընդունելուց հետո Դավութօղլուի համար առաջին լուրջ քննությունը դարձան հոկտեմբերի 6-8-ին Քոբանիի դեպքերը (քուրդ բնակչության փողոցային բողոքները, որոնք ուղեկցվել են զանգվածային անկարգություններով ու մարդկային զոհերով)։ Վերադարձավ պատանդների հետ միասին Որպես վարչապետ՝ Դավութօղլուն իր առաջին օտար այցերը պետական ավանդույթի համաձայն կատարեց դեպի Կիպրոս ու Ադրբեջան։ Գտնվելով Ադրբեջանում՝ Դավութօղլուն հայտարարեց, որ Մոսուլում գլխավոր հյուպատոսության 49 աշխատակիցներն ազատվել են  ԴԱԻՇ-ի գերությունից՝ շնորհիվ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ձեռնարկած գործողության։ Դավութօղլուն ընդհատեց իր այցը և ուղևորվեց Շանլըուրֆա, որտեղից իր ինքնաթիռով Անկարա հասցրեց 49 ազատ արձակված պատանդներին։ Դավութօղլուի կողմից վարչապետի պաշտոնում մեկ այլ կարևոր իրադարձություն դարձավ «Շահ Եփրատ» գործողությունը։ Խորը գիշերվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Սուլեյման Շահի դամբարանը տեղափոխվեց տարածաշրջանից, որը գտնվում էր սիրիական Էշմե շրջանում՝ ԴԱԻՇ-ի սպառնալիքի ներքո։ Իր վարչապետության լիազորությունների շրջանում Դավութօղլուն նախաձեռնել է բարեփոխումների ու վերափոխումների փաթեթ։ Իսկ «թափանցիկության փաթեթը» (համալիր միջոցներ՝ ուղղված պետական կառավարման մեջ ու հասարակական կյանքում թափանցիկության ապահովմանը) դարձավ նրա ու Էրդողանի միջև տարաձայնությունների առարկա։ Չնայած բարեփոխումների շատ փաթեթներ ուղարկվեցին խորհրդարան, «թափանցիկության փաթեթը» այդպես էլ չհաջողվեց նախապատրաստել։ Դավութօղլուն Չանքայա ու Դոլմաբահչե նստավայրերում հանդիպել է ալավիների, գնչուների, աշխատավորների, հասարակական կարծիքի առաջնորդների, այդ թվում՝ նաև երկրի հարավարևելյան շրջաններից, գիտնականների, արվեստագետների, բժիշկների, բնապահպանների, երեխաների հետ։ Առաջին ճգնաժամը 2015 թվականի փետրվարին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու հետ մեկտեղ, Դավութօղլուի համար նոր փորձություն դարձավ պաշտոնաթողությունների շարքը։ Այն առնչվել է բազում պաշտոնյաների, սակայն ամենաբուռն քննարկումները ծավալվեցին MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի շուրջ։ Ֆիդանը Դավութօղլուի հավանությամբ հրաժարական տվեց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Էրդողանը հայտարարեց, որ այդ հրաժարականը ճիշտ չի համարում, և ի հայտ եկավ առաջին կռվախնձորը։ Ճգնաժամն ավարտվեց այն բանից հետո, երբ Ֆիդանը չընդգրկվեց ցուցակներում ու նորից գլխավորեց MIT-ը։ 2015 թվականի փետրվարի 28-ին Դոլմաբահչե պալատում ԺԴԿ անդամների հետ բանակցությունները դարձան Դավութօղլուի վարչապետության ժամանակ ամենաշատ քննարկված թեմաներից մեկը։ Դրա վերաբերյալ Էրդողանի քննադատությունները հանգեցրին այնպիսի մեկնաբանությունների առաջացման, որոնցում նշվում էր Էրդողանի ու Դավութօղլուի հայացքներում տարակարծությունների մասին։ Դավութօղուն հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ անցկացրեց նախընտրական ակտիվ կամպանիա, հանդիպումներ կազմակերպեց բոլոր 81 նահանգներում և մի շարք շրջաններում։ Բայց երբ ԱԶԿ-ն առաջին անգամ չկարողացավ ստանալ միակուսակցական կառավարություն հիմնելու իրավունք, կուսակցության ներսում առաջին վեճերը ծագեցին Դավութօղլուի շուրջ։ Թեև նշվեց, թե Դավութօղլուն կարող է հրաժարական տալ, նա որոշեց շարունակել այդ ուղին։ Վարչապետը թակել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ), «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) և ԺԴԿ-ի դռները՝ կոալիցիա ձևավորելու վերաբերյալ բանակցություններ անցկացնելու համար, և քաղաքական շրջանառության մեջ դրեց «հետախուզական բանակցություններ» հասկացությունը։ Այդ ժամանակ խոսակցություններ տարածվեցին, որ Դավութօղլուն ցանկանում է «կոալիցիա», իսկ Էրդողանը ցանկանում է «արտահերթ ընտրություններ»։ Երբ կոալիցիայի մասին բանակցություններն ավարտվեցին անարդյունք, Դավութօղլուն ստեղծեց Թուրքիայի պատմության մեջ առաջին ժամանակավոր կառավարությունը։ Հենց նա երկիրը առաջնորդեց դեպի նոյեմբերի 1-ի ընտրություններ։ Հարձակումներն ուժեղացան Ռմբային ահաբեկչությունները, որոնք սկսվեցին հունիսի 5-ին ԺԴԿ-ի միտինգում, շարունակվեցին Սուրուչում ԴԱԻՇ-ի մահապարտ ահաբեկչի իրականացրած զանգվածային սպանությամբ։ Հուլիսի 23-ի գիշերը՝ Ջեյլանփընարում երկու ոստիկանի սպանությունից հետո, անցկացված անվտանգության նիստում որոշվեց գրեթե եռամյա դադարից հետո վերսկսել PKK-ի դեմ ռազմական գործողությունները։ Այդ պահից սկսած քրդական հարցի խաղաղ կարգավորման մեխանիզմն այլևս չաշխատեց։ Տեղի ունեցան ռմբային հարձակումներ Անկարայի երկաթուղային կայարանում, Սուլթանահմեթի ու Թաքսիմի շրջաններում, Դիարբեքիրում, Քըզըլայում (Անկարայում)։ Շատ շրջաններում, ինչպիսիք են Սուրը (Դիարբեքիր), Ջիզրեն, Սիլոփին, Նուսայբինը, Յուքսեքօվան, Շըրնաքը, սկսվեցին ռազմական գործողություններ։ Երբ Դավութօղլուն շարունակում էր աշխատել ԱԶԿ-ի արտահերթ համագումարը պատրաստելու ուղղությամբ, նրա ու Էրդողանի միջև տարաձայնություններ ծագեցին կուսակցության ղեկավար ու գործադիր կենտրոնական կոմիտեի կազմի շուրջ։ Այդ ժամանակ տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Բինալի Յըլդըրըմը (Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար) ստորագրություններ է հավաքել կուսակցության առաջնորդի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ Դավութօղլուն, որը նույն օրը բազում բանակցություններ անցկացրեց Էրդողանի հետ, համաձայնվեց նախագահի ցուցակին և այդ ցուցակով գնաց կուսակցության համագումարի։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ Դավութօղլուի ու Էրդողանի միջև ամենալուրջ ճգնաժամը։ Դավութօղլուն 2015 թվականի նոյեմբերի 1-ին «երեք արգելքին» հակառակ (ԱԶԿ-ի կանոնադրության համաձայն, այդ կուսակցության թեկնածուն չի կարող պատգամավոր ընտրվել երեք անգամից ավելի, 2015 թվականի սեպտեմբերին Դավութօղլուն հայտարարեց այդ կանոնում փոփոխություն մտցնելու մասին), վերստին ընտրությունների գնաց կուսակցության ծանր քաշայինների հետ, հավաքեց քվեների 49.5 տոկոսը (դրան զուգահեռ նվազեցին ԱՇԿ-ի ու ԺԴԿ-ի քվեները) և կարողացավ ձևավորել միակուսակցական կառավարություն։ Առաջին ճգնաժամը, որի հետ Դավութօղլուն բախվեց կառավարության ստեղծումից հետո, վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ճգնաժամը ծագեց ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո, որը խախտել էր թուրքական սահմանը։ Դավութօղլուն հայտարարեց. «Հրամանը ես անձամբ եմ տվել»։ Երբ նոր կառավարության օրակարգի հիմնական կետերից մեկը դարձան փախստականների ճգնաժամը և ԵՄ-ի հետ հարաբերությունները, բանակցային գործընթացն աշխուժացավ։  Արվեցին բազմաթիվ քայլեր՝ կապված փախստականների հոսքի դադարեցման ու վիզաների չեղյալ հայտարարման հետ։ Կուսակցության ղեկավար ու գործադիր մարմնի՝ կենտրոնական կոմիտեի ապրիլի 29-ի նիստը Ապրիլի 29-ին կուսակցության ղեկավար ու գործադիր մարմնի՝ կենտրոնական կոմիտեի նիստում Կատարից վերադարձած Դավութօղլուն մեծ շոկ ապրեց։ Գլխավոր բեկումնային պահ դարձավ կոմիտեի այն որոշումը, որով կուսակցության նախագահից վերցվեցին շրջանների ղեկավարներ նշանակելու լիազորությունները։ Հետագայում ինտերնետային տարբեր կայքերում սկսվեց տեղեկատվական հարձակում, մեղադրանքներ հնչեցին՝ ընդհուպ մինչև Էրդողաի դեմ «դավադրության» մասին վարկած»։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին Ժամանակն է լռեցնել զենքերը. Անտոնիո Գուտերեշ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am