Թուրքական ցնցումը. Die Welt

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Բոսֆորում՝ կարելի է անվանել «ապագային ուղղված շրջադարձ դեպի անցյալ»: Նման հակասություններից գլուխ հանելու ունակ «ուժեղ մարդը» Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նա Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդն է, նախագահը և գլխավոր գաղափարախոսը, որ ձգտում է օգտագործել Աթաթուրքի ներմուծած աշխարհիկ ավանդույթները որպես նորարարության քարշող ձի, «մաքրել» Թուրքիայի հիմնադրումից գոյություն ունեցող մութ պետությունը և օգտագործել այն որպես տեխնոկրատական գործառույթ: Միաժամանակ, նա ցանկանում է ԵՄ-ի համար մնալ որպես անհրաժեշտ երկիր՝ ավելի շատ ելնելով տնտեսական և տեխնիկական բնույթի պատճառներից, քան ժողովրդավարությանը ձգտելու մղումներից: Նա, ով ապագայում Էրդողանի հետ բանակցություններ պետք է վարի, պետք է ամուր նյարդեր ունենա՝ հաշվի առնելով, որ Թուրքիան իրավական պետություն չէ, և այնտեղ բացակայում են խոսքի ազատությունը և այն, ինչ ընդունված է անվանել «արևմտյան արժեքներ»: ԵՄ-ի անդամ բոլոր երկրների համար, առաջին հերթին Գերմանիայի համար կարևոր է, թե ապագայում Թուրքիայում ի՞նչ ավանդույթներ կարմատանան, որքա՞ն կանխատեսելի կլինի Անկարայի կառավարությունը, աշխարհաքաղաքական ի՞նչ նպատակների համար այդ երկիրը կձգտի օգտագործել երեք մայրցամաքների միջև առկա իր դիրքը, և վերջապես՝ միգրացիոն ճգնաժամի համատեքստում խնդիրների՞, թե՞ դրանց լուծումների մաս կդառնա նա: Առևտրի քաղաքականության մեջ Էրդողանը անգերազանցելի վարպետ է: Կհաստատվի՞ արդյոք կայունություն Կովկասից մինչև Սինա, թե՞ ցնցումները կշարունակվեն և կհանգեցնեն եվրոպացիների ամենահամարձակ հույսերի փլուզմանը: Բրյուսելի և Բեռլինի համար այս հարցը շատ կարևոր է, և դրա պատասխանը կարևոր նշանակություն ունի Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի համար: Վերջին հակամարտությունները երեկ չեն ծագել: Այն, ինչին ձգտում է Էրդողանը՝ առանց «քեմալիզմի» ուժեղ պետությունն է, բարեկեցության արևմտյան մակարդակը՝ առանց արևմտյան արժեքների և ղեկավարվող ժողովրդավարությունը: Միաժամանակ նա ուզում է «բուժել» Թուրքիան նրա «ծննդյան շրջանի վնասվածքից»՝ Օսմանյան կայսրության, խալիֆաթի և ավանդական բարեպաշտության փլուզման հետևանքներից, ինչպես նաև օգուտ քաղել «վերևից հեղափոխությունից», որի օգնությամբ Քեմալ փաշա Աթաթուրքը «Բոսֆորի հիվանդ ծերունուն» վերածեց ժամանակակից պետության»: Երբ «ամբողջ հասակով» կանգնում է ժառանգության հարցը, ամեն տեղ են վեճեր ծագում, սակայն ոչ մի տեղ դրանք այնքան հիմնային, անկանխատեսելի և բազմակողմանի չեն, որքան Թուրքիայում: Անցյալում են մնացել ժամանակները, երբ Գյոթեի հնչեցրած «Հեռավոր Թուրքիայում» արտահայտությունը նշանակում էր վերացական հակամարտություններ ինչ-որ տեղ՝ աշխարհի ծայրում: Այժմ Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքի և սեփական Սահմանադրության վիճելի դրույթների շնորհիվ Եվրոպայի մաս է կազմում, սակայն դա չի կարելի ասել մնացած բոլոր գործոնների վերաբերյալ:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Սպասե՛ք, 2 ամսից Անդրանիկ Թևանյանի գործը պայթելու է․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ Ռումբերը նորից պայթում են․ բացառիկ․ ի՞նչ է տեսել Լևոն Զուրաբյանն Իրանում (video) Կառավարությունը թող որոշի, էսքան մարդ առանց աշխատանքի ա մնացել, վաղը ՔԿ ենք գնալու (video) Նիկոլ Փաշինյա՛ն, թույլ տվեք հպարտ քաղաքացու նման քայլենք մեր երկրում․ բողոքի ակցիա (video) էսօր երևի մենակ ինքը պարտքեր չունի․մենք ի՞նչ պետք է անենք․ կոնյակի կոմբինատի աշխատակիցը՝ Փաշինյանին (video) 2000 հոգու սոված ու պարտքերի մեջ եք թողնում․․․ ես հուզմունքս չեմ կարողանում զսպել․ աշխատակից (video) Զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մտնել կոնյակի-գինու-օղու կոմբինատ․ պետությունն ահռելի վնաս է կրում (video) Մինչև Գագիկ Ծառուկյանին կալանավորելը, 6-7 ավտոյով, ֆորմեքով, մասկեքով էլի եկել ու մտել էին գործարան (video) ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան (video) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Ինչո՞վ ապրենք, ինչո՞վ մեր վարկերը տանենք, փակենք․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքը (video) Տիկին Ռոզա՛, ձեզ առողջություն, Գագիկ Ծառուկյանն էլ թող շուտ հասնի մեզ․ «Կոնյակի գործարանի» աշխատակից (video) Երևան-Սևան մայրուղին կփակենք, եթե մեզ պատասխան չտան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video) Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ #ՈՒՂԻՂ․ Ալիևը Շուշիում բողոքեց Սամվել Կարապետյանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյա՛ն, այո՛, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, մենք էլ ընտանիքներ ունենք․ բողոքի ակցիա (video) Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապա Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին. Հրապարակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am