Սպասվում ե՞ն լայնածավալ մարտական գործողություններ. պարզաբանում է գեներալ-մայոր Արտակ Դավթյանը

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով հակառակորդի զինուժի կուտակումների ու ակտիվ տեղաշարժերի մասին լրատվամիջոցների եւ անհատ անձնանց կողմից շրջանառվող տեղեկատվությունը նախ եւ առաջ զարմացնում է հենց զինվորականներին: Այս մասին  Հանրային Ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդման շրջանակներում ասել է Հայաստանի զինված ուժերի  գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: «Քանի որ մենք ենք առաջին հերթին վերահսկում հակառակորդի շարժը, հետախուզություն վարում, գնահատում ենք այն ինչ որ կա, որպեսզի պատրաստ լինենք մարտական գործողություններ վարելուն, մեզ համար տարօրինակ են կուտակումների մասին տարածված տեղեկությունները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք են գտնվում հետախուզական համակարգում եւ տեղեկատվություն են տարածում»: Իրականում, ըստ զինվորականի, այդ կուտակումները բնական են, եւ դրանց առկայությունը ամենեւին չի նշանակում, որ վաղը կարող է լայնածավալ մարտական գործողություններ սկսվել: «Դեպքերից հետո ինչպես մենք խմբավորումներ ծավալեցինք եւ պատրաստվեցինք մարտական գործողությունների, այնպես էլ Ադրբեջանի հանրապետության ԶՈՒ արեց ԼՂՀ սահմանների դիմաց՝ փորձելով կատարել որոշակի խնդիրներ: Այնպես որ այդ առումով կուտակումներ կան, եւ դա բնական է:  Մյուս կողմից այդ կուտակումները չեն նշանակում, որ վաղը սկսվելու են լայնածավալ մարտական  գործողություններ: Յուրաքանչյուր կողմը՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական, բնականաբար նախապատրաստական աշխատանքներ են կատարում, հաշվի առնելով իրավիճակի լարվածութունը, մյուս կողմից կողմերը ցույց են տալիս հակառակորդին խնդիրը կատարելու իրենց պատրաստակամությունը եւ վճռականությունը, որպեսզի քաղաքական գործընթացներ սկսելու դաշտ բացվի: Ես՝ որպես պաշտոնատար անձ, կարող եմ ասել մոտ ժամանակներս չի սպասվում լայնածավալ մարտական գործողություններ: Միեւնույն ժամանակ մենք ՝ որպես զինվորականներ, անգամ մինչեւ ապրիլյան դեպքերը, համարում ենք, որ ամեն օր կարող է պատերազմ սկսվել, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Եվ այս դեպքերը նույնպես ցույց տվեցին, որ պատրաստ ենք նման խնդիրների կատարմանը»,- ասել է գեներալ-մայոր Արտակ Դավթյանը` հավելելով եթե մենք չունենային տեղեկատվություն եւ պատրաստ չլինեին մեր կորուստները բազմապատիկ կլինեին, կունենայինք նաեւ տարածքների կորուստներ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am