Միայն ճանապարհներն ասֆալտապատելով ու ՍԴ դատավորներին տուն ուղարկելով՝ հնարավոր չէ լուրջ խթան հաղորդել տնտեսությանը

«Վերջնականապես ու ամբողջական իշխանություն ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք արդեն կատարել են քաղաքական հեղափոխությունը, իսկ հիմա սկսելու են իրականացնել տնտեսական հեղափոխության իրականացումը, որն իրենից ենթադրում է թռիչքաձև զարգացում։

Դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանը բնակչությանը հույսով էր անում, որ մի քիչ էլ սպասեն, և ներդրումների ահռելի ներհոսք, նոր գործարաններ, ձեռնարկություններ և արտադրամասեր են բացվելու, ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր։

Մասնավորապես իշխանական քարոզչամեքենաներով ցուցադրում էին, թե այս կամ այն ընկերության ներկայացուցիչները հանդիպել են վարչապետի կամ փոխվարչապետի հետ, հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ներդրումներ կատարելու կապակցությամբ, որոշ ժամանակ անց գործարան են բացելու և այլն։ Իսկ քաղաքացիներն էլ պատկերացնում էին, թե ինչպես են իշխանությունների առաջ քաշած ծրագրերը հերթով իրականություն դառնում, սակայն ապարդյուն։

Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019-ի ապրիլի 17-ին հայտարարել էր, որ առաջիկայում Կոտայքի մարզում կստեղծվի վերելակների գործարան։ Վերջինիս խոսքով՝ նախագծի գերնպատակն է դուրս գալ ԵԱՏՄ շուկա՝ ներկայացնելով այստեղ արտադրված վերելակները։

Նախատեսվում էր, որ գործարանը կառուցվելու է չինացի ներդրողների կողմից, և մեծ շուքով ներկայացվում էր, որ այն ներկայիս իշխանությունների համառ աշխատանքի արդյունքն է լինելու։ Սակայն ամիսներ անց պարզվում է, որ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ծրագիրը տապալվել է, և չինացի ներդրողների հետ բանակցություններն ավարտվել են՝ որևէ արդյունք չտալով։ Այնինչ, վերելակների գործարանի կառուցումը մեծ թվով մարդկանց կարող էր աշխատանքով ապահովել։

Այդպես եղավ նաև Գավառի տեքստիլ ֆաբրիկայի բացման հարցում։ Դեռևս 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, խոսելով սպասվող ներդրումների մասին, հայտարարել էր, որ Ծովազարդ գյուղից ծագումով մի գործարար 2019 թ. հունվարին տեքստիլի գործարան կբացի շրջանում։

Վերջինս խոստանում էր, որ ֆաբրիկայի բացման արդյունքում սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետագայում աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 1200ի։ Փաշինյանի այս հայտարարությունը տեղացիների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ։ Այնուամենայնիվ, այդ հավաստիացումներից արդեն 14 ամիս անցել է, սակայն Գավառում տեքստիլի գործարանի բացումն այդպես էլ դեռ իրականություն չի դառնում։

Իշխանափոխությունից հետո մեծ հույսեր կային նաև, որ նոր կառավարությունը կկարողանա հասնել Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը՝ մանավանդ որ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցությունը ցանկացած իրական ներդրողների հետ, որոնք պատրաստ են ներդրում անել «Նաիրիտ» գործարանի գործարկման մեջ։

Այս ընթացքում «Նաիրիտի» վերագործարկում այդպես էլ տեղի չունեցավ, իսկ հիմա էլ պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ բանակցում է իրանական Tabriz Petrochemical Company ընկերության հետ, որն էլ իր հերթին գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչը ևս փոքրացնում է գործարանի վերագործարկման հավանականությունը։

Սրանք միայն մի քանի օրինակներ են, իսկ ընդհանուր առմամբ այս ոլորտում ևս, ինչպես մյուս բնագավառներում, ոչ մի առաջընթաց չկա, խոստումներն էլ մնացել են օդում:

Օրերս Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր. «ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն»:

Վարչապետը նաև թվեր էր մեջբերել: Սակայն ակնհայտ է, որ առանց նոր գործարանների, նոր արտադրամասերի ստեղծման կամ վերագործարկման, տնտեսական հեղափոխություն չի կարող տեղի ունենալ, քանի որ Հայաստանը չի դառնա արտադրանք ստեղծող պետություն, և այդպես էլ կմնա որպես ապրանքներ ներմուծող երկիր։ Իսկ սոսկ ճանապարհներն ասֆալտապատելով ու ՍԴ դատավորներին տուն ճամփելով հնարավոր չէ լուրջ խթան հաղորդել տնտեսությանը»-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am