Վրաց-ադրբեջանական սահմանն էլ փակվեց. Կորոնավիրուսն արդեն Վրաստանում է, իսկ Ադրբեջանում դեռ լռում են

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ողջ աշխարհով: Վարակման դեպքեր են գրանցվել բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի:

Իտալիայում գրանցվել է մահվան 11 դեպք, վարակման նոր դեպքեր են գրանցվել Ավստրիայում, Խորվաթիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և արդեն նաև՝ Հայաստանի հարևան Վրաստանում:

Ռուսաստանը սահմանափակում է թռիչքները դեպի Հարավային Կորեա, պատրաստվում է վիզաներ չտրամադրել իրանցիներին և իր քաղաքացիներին խնդրում է չմեկնել Իտալիա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Չինաստանի սահմաններից դուրս այժմ ավելի շատ նոր դեպքեր են գրանցվում, քան Չինաստանում:

Անցած մեկ օրում Չինաստանից դուրս գրանցվել է վարակի 459 նոր դեպք և հասել 2 հազար 918-ի՝ 37 երկրներում, զոհերի թիվը հասել է 43-ի՝ մեկ օրում ավելանալով 9-ով։
Չինաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 433-ով, որից 409-ը՝ համաճարակի օջախ Հուբեյ նահանգում, մահացածների թիվն ավելացել է 29-ով, այդ թվում 26-ը՝ Հուբեյում, բուժվածներինը՝ 2 հազար 750-ով։ Երկրում արդեն հաստատված է վարակի 78 հազար 497 դեպք, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 հազար 744-ի, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 32 հազար 495 մարդ։
Երեկ երեկոյան Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկերաձեն ասուլիսում հայտարարեց, որ վիրուսը հայտնաբերվել է Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանած 50-ամյա տղամարդու մոտ, որը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նախարարի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է երկրում կորոնավիրուսի համաճարակ թույլ չտալու համար։ Արդեն հայտնի է, որ Վրաստանը փակում է Ադրբեջանի հետ սահմանը՝ 2 շաբաթով:

Երեկ Ռուսաստանի երեք քաղաքացիների կորոնավիրուսով վարակվելը հաստատվեց: Նրանք Ճապոնիայի նավահանգստում կայանած, մեկուսացված զբոսանավի ուղևորներից են, որոնք տարհանվել են Կազան: «Diamond Princess» զբոսանավում Ռուսաստանի 24 քաղաքացի կար: Նրանցից ութը տարհանվել է Կազան, յոթը՝ Վլադիվոստոկ: Մյուսները զբոսանավից դուրս էին եկել ավել վաղ, կամ հրաժարվել են տարհանվել Ռուսաստան:
Երեկ Թեհրան-Երևան հատուկ չվերթով Հայաստան ժամանեցին Իրանի հետ օդային սահմանը մասամբ փակելուց հետո այնտեղ մնացած հայաստանցիները։ 52 ուղևորները ժամանման սրահ մտան՝ բոլորը բժշկական դիմակներով ու «Զվարթնոց»-ի բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանի՝ ուղևորներին ու նրանց դիմավորողներին ուղղված հրահանգների ներքո։

Թեհրանից ժամանածները բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ, նրանց տվյալները գրանցվել են անհատական քարտերում։

Երևան-Թեհրան կանոնավոր թռիչքները չեղարկվել են երեկվանից, երբ ուժի մեջ է մտել օդային հաղորդակցության սահմանափակման վերաբերյալ կառավարության որոշումը։ Երեկ առավոտյան հատուկ չվերթով Հայաստանից մեկնել են իրանցիներ ու վերադարձել Հայաստանի քաղաքացիներ։ Օդանավում նաև հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի մասնագետն է եղել՝ առողջապահության նախարարի հանձնարարությամբ։ Ըստ «Ազատության»՝ Թեհրանից ժամանածները զարմացած, բայց դժգոհ չէին այս ուշադրությունից. «Խուճապն այստեղ ավելի շատ է»։

Հայտնի է, որ հաջորդ հատուկ չվերթը ուրբաթ օրն է նախատեսված։ Ինչպես հայտնի է, փակ է նաև Իրանի հետ ցամաքային սահմանը` Մեղրիի անցակետը։
Սահմանը հատում են բեռնափոխադրող մեքենաներ, որոնց վարորդները, և ուղևորները զննվել են՝ կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներ չեն եղել։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանի մասամբ փակումը երկշաբաթյա ժամկետով է։

Ի դեպ, հարևան Իրանում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված Հայաստանի Զինված ուժերի բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների հարազատների այցերը, պարտադիր ժամկետային զինծառայողներն էլ որոշ ժամանակով կզրկվեն արձակուրդներից։ Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացրեցին՝ կանխարգելիչ միջոցառումներով նպատակ ունեն կանխել կորոնավիրուսի ներթափանցումը զորամասեր։

Իսկ ահա Ադրբեջանում, թեև ակնհայտորեն խուճապային իրավիճակ է, բայց վարակակիրների վերաբերյալ պաշտոնապես հաստատված տեղեկություններ չկան: Երեկ ադրբեջանական լրատվական ծառայությունները հաղորդում էին, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Ադրբեջան են ժամանելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ: Տեղեկատվության համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանում ստեղծվել է գործողությունների հատուկ պլան, ներկայում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հսկիչ-անցակետերում:

Ուշագրավ է, որ երեկ Վրաստանում կորոնավիրուսով վարակված մարդը, որը Ադրբեջանից էր եկել Վրաստան, լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր հետ ճամփորդող մարդիկ Ադրբեջանում գտնվում են կարանտինի մեջ: Փաստորեն, Ադրբեջանում առայժմ այդ մարդկանց վերաբերյալ Ադրբեջանի պատկան մարմինները տեղեկատվություն չեն տրամադրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2968 անգամ
Լրահոս
Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am