Հերթը Արթուր Վանեցյանի կադրերինն է

 

Կոռուպցիայի կանխարգելմանը նվիրված խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտառոց հայտարարություն արեց, նշելով. «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով: Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ>>: Փաշինյանի խոսքով` իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում:

Այս խորհրդակցությունից ժամեր անց մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար Սերոբ Հարությունյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին գրել է ArmDaily.am-ը` նշելով, որ պատճառները մի քանիսն են, մասնավորապես վերջինիս կապերը քրեական աշխարհի առանձին ներկայացուցիչների հետ, կոնկրետ քրեական գործերով արտահոսքը եւ այլն։ Լրատվամիջոցը գրում է, որ վերջին դեպքը քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործին է առնչվում, որով ինչ որ արտահոսքեր են եղել։ 
Բանն այն է, որ Հարությունյանը ԱԱԾ-ում ծառայության է անցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օրոք։
ԱԱԾ-ում Սերոբ Հարությունյանի գործունեության վերաբերյալ ծառայողական քննություն է կատարվել, այնուհետեւ կասեցվել են նրա լիազորությունները եւ նյութերն ուղարկվել են ՀՔԾ, որտեղ պետք է որոշվի քրեական գործ հարուցելու հարցը լիազորությունները վերազանցելու հոդվածով։ ՀՔԾ-ից հայտնել են, որ նման գործ իրենց վարույթում չկա։
Խնդրի հետ կապված ԱԱԾ-ն ևս մեկնաբանություն չի տվել:

Ժամանակին, երբ Սերոբ Հարությունյանը նշանակվել էր այդ կարևոր պաշտոնին, մամուլի արձագանքը միանշանակ չէր: Սերոբ Հարությունյանը Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն է եղել, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը: Նա այդ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին: Մամուլում նաև հրապարակումներ կան նրա և գողական աշխարհի կապերի մասին: Հարությունյանի՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ ունեցած կապերի մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է, մասնավորապես՝ Լենինականցի Սուրոյի, Զապի, սակայն այդ կապերի բացահայտումն, ըստ ամենայնի, իրականություն է դարձել այժմ, քանի որ Հարությունյանն այլեւս նախկին դիրքը և հովանավորությունը չունի։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի ասած դավաճանը հենց ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավարն էր, թե՞ այլ դավաճաններ ևս կան: Միգուցե դավաճաններին բացահայտելու քողի տակ Փաշինյանը մտադիր է վհուկների որս սկսել համակարգում դեռևս աշխատող այն կադրերի դեմ, ովքեր որոշակիր կապեր ունեն ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ և որոնց ներկայությունից Փաշինյանը դիսկոմֆորտ է զգում:
Մինչդեռ կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ գովեստներով դրվատում էր Արթուր Վանեցյանին` կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ արդյունքների համար: Բայց հիմա պարզվում է` Վանեցյանն ու իր կողմնակիցները դավաճաններ են եղել: Ինչպես ասում են` նայած ինչպես եք նայում իրադարձություններին և անձերին: Փաստորեն,  հեղափոխականից դավաճան` կես քայլ է:

Հայկ Դավթյան

դիտվել է 5751 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am