«Garoon agency» անվամբ ընկերություն չկա գրանցված. ո՞վ է «ԱՅՈ»-ի հաղթող լոգոյի հեղինակը

armdaily.am-ը գրում է. Ինչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար հայտարարված մրցույթում հաղթել էր «Garoon agency» ընկերությունը։ Կարճ ժամանակ անց ֆեյսբուքում աղմուկ բարձրացավ, որ այդ լոգոն գրագողություն է և կրկնորինակել են 1991թ-ի հանրաքվեի լոգոն։

Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն ստեղծվել է 2018թ-ի ապրիլի 27-ին։ Սակայն էջում շուրջ երկու տարվա ընթացքում սահմանափակ թվով հրապարակումներ է արվել, անգամ էջն ունի ընդամենը 580 հետևորդ։ Ընկերությունը ունեցել է նաև կայք, սակայն կայքի գործունեությունը կասեցված է։ Այս պարագայում հնարավոր չէ գտնել նաև թե ում անունով է գրանցված եղել կայքի դոմեյնը։ Հետաքրքրականն այն է, որ «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» անունով որևէ ընկերություն երբևէ գրանցված չի եղել և ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այդ անվամբ որևէ ընկերությունը չկա։ Համակարգում այդ անունը փնտրելիս ոչինչ հնարավոր չէ գտնել ո՛չ հին ընկերությունների մեջ, ո՛չ՝ նոր։

ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում ևս ըկերության անունը որևէ կերպ հիշատակված չէ։

«Սփյուռ» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ընկերության տնօրենը Ռաֆայել Դանիելյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Դավթաշեն, Փիրումյանների 33 հասցեում։ Ընտրողների ռեգիստրից հնարավոր եղավ պարզել, որ այդ հասցեում բնակվում է Ռաֆայել Դանիելյան Աղաբեկի անունով անձնավորություն: Ռաֆայել Դանիելյանի անունով ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում մեկ ԱՁ է գրանցված եղել, որը զբաղվել է մանրածախ առևտրով (Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
G47.19.0), սակայն ընկերությունը հաշվառումից հանվել է։ Մենք ֆեյսբուքում գտանք նաև Ռաֆայել Դանիելյան անուն ազգանունով երիտասարդի, ով հավանաբար վերը նշված Ռաֆայել Դանիելյանի թոռն է և բնակվում է Մոսկվայում։ Դանիելյանի ֆյսբուքյան էջում նշված էր, որ նա «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» ընկերության հիմնադիր և սեփականատերն է, սակայն մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել իր էջում եղած գրառումների բազմաթիվ մեկնաբանություններին, ինչպես նաև մեր նամակներին։ Մենք եղել ենք նաև Ռաֆայել Դանիելյանի բնակարանում, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ Դանիելյանը ունի իր անունով գրանցված ընկերություն։

Դանիելյանների հետ հարցազրույցը կներկայացնենք քիչ անց։

դիտվել է 895 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am