Անհեթեթ, անհասկանալի

Երբ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը Խոսրով Հարությունյանն է, մի մարդ, որի «զենքն» անսկզբունքայնությունն է, որը բոլոր իշխանությունների «գաղափարակիրն» է եղել, քանի որ դա է պահանջել սեփական անձի ու ընտանիքի բարեկեցությունը, իսկ հիմա էլ ՀՀԿ-ի կարկառուն հարճերից մեկն է, այդ հանձնաժողովից ավելի անհեթեթ որոշում դժվար էր սպասել, քան եղավ Մհեր Սեդրակյանի դեպքում։ Բնական է, որ մարդը էթիկայի մասին պատկերացումները վերարտադրում է ոչ թե ավանդական ընկալումների շրջանակներում, այլ ըստ իր հայեցողության: «Մեդիա եւ իրավունք», «Լրագրողների միավոորւմ» եւ «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների դեռեւս մարտին դիմում էին ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի , որը մեղադրվում էր լրագրողներին հայհոյելու մեջ։ Էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնակարգի խախտում։ «Մենք եկել ենք այն եզրակացության, որ ակնհայտ բարձրաձայն անձը վիրավորող հայտարարություն պատգամավորը չի արել, այդ հայհոյանքի փաստը չենք համարում հաստատված, գոնե մեր պատգամավորների ու այս շփումների ընթացքում ձեռք բերված հիմքերի հիման վրա։ Թեպետ արձանագրում ենք, որ լրատվամիջոցը տվյալ դեպքում ներկայացնող անձը՝ Փայլակ ֆահրադյանը, իր դիմելաձեւով չի պահպանել միջանձնային հարաբերությունների կոռեկետությունը, բայց նույնիսկ այս պայմաններում գտնում ենք, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ ինքը շփվում է իր լիազորությունների կատարման ընթացքում»,-նիստից հետո ասել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։ Այսպիսով, հանձնաժողովը պատգամավորի դեմ դիմումը բավարարել է մասնակի։«Մենք որոշում ենք կայացրել այն մասին, որ Մհեր Սեդրակյանը էթիկայի կանոնակարգով նախատեսված կանոնների 6.1 կետի Ը ենթակետով պայմանավորված պահանջը, որ պետք է հարգալից շփվի իր պարտականությունները կատարելիս, խախտել է»,-նշել է հանձնաժողովի նախագահը:ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին: Էթիկայի հանձնաժողովի որոշման համաձայն՝ Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում հայհոյանք չի արել, պարզապես անհարգալից է խոսել: Միայն թե անհասկանալի է ՝ եթե ոչինչ չի լսվում, այդ ինչպես է հանձնաժողովը որոշել, որ Սեդրակյանը անհարգալից վարք է դրսևորել իր զրուցակից լրագրողի հանդեպ: Ինչպես տեսնում եք՝ լրիվ «խոսրովհարությունյանական» որոշում, որից չի հասկացվում բացառապես ոչինչ, եթե չասենք, որ սա կատարյալ աբսուրդ  է։ Բնական է, որ Հարությունյանը չէր կարող կտրականապես հերքել ակնհայտ իրողությունները, բայց չէր էլ կարող ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ականի դեմ դուրս գալ, չէ՞ որ ներկայումս այս քաղաքական ուժի ղեկավարման տարիներին է , որ Հարությունյանն ապահովել է իր գերդաստանի բարեկեցությունը։ Հո, սեփական ձեռքերով քար չի գցելու՞ այն աղբյուրի վրա, որից սնվում է, փոխարենը կխորացնի իր անսկզբունքայնությունը, կձգի մի քանի շաբաթ եւ ռոտացիայի սկզբունքով գլուխը կազատի այդ «շառոտ» պոստից։Սա այն դեպքում, երբ այդ հանձնաժողովի որոշումները որեւէ իրավական հետեւանքներ չեն ունենում եւ խնդիրը միայն բարոյական հարթությունում է։ Հիմա, դժվար է ասել՝ ում արարքն է ավելի շատ անհասկանալի՝ Սեդրակյանի, թե Հարությունյանի, չնայած մեծ հաշվով տարբերություն գրեթե չկա։ Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am